Բանջարեղենով աղցան. Հյուրերն անպայման կխնդրեն այս հյութալի, համեղ պահածոյի բաղադրատոմսը

Բանջարեղենով աղցան Պահածոներ

Երբ սեղանին հայտնվում է այս հյութալի, համեղ բանջարեղենով աղցանը, հյուրերը նորից ու նորից են հավելում: Այնպես որ, ես ամեն անգամ ավելի շատ եմ պատրաստում:

Առաջարկում ենք պատրաստել դասական աղցան, որն այնքան համեղ է ստացվում, որ շատերն այն համարում են ամենալավը բոլոր աղցաններից:

Բանջարեղենով աղցան

Բանջարեղենով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 1 կգ

_Վարունգ 1 կգ

_Կաղամբ 300 գր

_Սոխ 300գր

_Քաղցր պղպեղ 300 գր

_Գազար 200 գր

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքար 100 գր

_Քացախ 9% 150 գր

_Բուսական յուղ 150 գր

_Կանաչի և կծու պղպեղ՝ ըստ ճաշակի

 

Գազարով աղցան

Արկածախնդիր աղցան

Բանջարեղենով աղցան. Պատրաստման եղանակը

_Կաղամբը մանր կտրատել և խառնել քերած գազարի, լոլիկի կտորների, բարակ կիսաօղակներով կտրված սոխի, քաղցր պղպեղի շերտերի, կտրատած կանաչիների և կծու պղպեղի հետ:

_Ավելացնել քացախը, բուսական յուղը, աղ և շաքարավազը, խառնել:

_Թողնել աղցանը 3 ժամ, երբեմն խառնել:

_Դրանից հետո աղցանը լցնել բանկաների մեջ, վրան լցնել ստացված հյութը:

_Ծածկել կափարիչներով և կաթսայի մեջ դնել սրբիչ, վրան դասավորել բանկաները, լցնել տաք ջուր մինչև բանկաների ուսերը և ստերիլիզացնել 25 րոպե՝ եռման պահից:

_Այժմ փակել բանկաները, շրջել գլխիվայր, փաթաթել և թողնել մինչև սառչեն:

_Պահել բանկաները նկուղում կամ պահարանում:

Բանջարեղենով աղցան

Ցանկության դեպքում կարելի է ավելացնել շամպինիոններ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան Կծու Հալապենկո

Խնդրում ենք Գնահատեք