Բաց կարկանդակ. Տարբեր միջուկներով կարելի է պատրաստել այս համեղությունը

Բաց կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բաց կարկանդակ Կաթնաշոռի միջուկով, որը կարող եք փոխարինել ցանկացած այլ տարբերակով։

Խմորը, որը պատրաստվում է արագ և պարզ, նվազագույն մթերքներից, միշտ ստացվում է հիանալի, հարմար է ռուլետների և կարկանդակների համար:

Բաց կարկանդակ

Բաց կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 250 գր

_Շաքարավազ 100 գր

_Չոր խմորիչ 7 գր

_Մի պտղունց աղ

_Ձու 1 հատ

_Հալված կարագ 60 գր

_Ալյուր 600 գր

_Կաթնաշոռ 360 գր

_Շաքարավազ 100 գր

_Թթվասեր 100 գր

_Ալյուր 2 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

Բաց կարկանդակ

Բաց կարկանդակ

Բաց կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթը խառնել շաքարավազի և խմորիչի հետ, թողնել 10 րոպե։

_Հեղուկ զանգվածի վրա ավելացնել աղը, ձուն, հալած կարագը և խառնել։

_Մաղած ալյուրը ավելացնել մասերով և հունցել փափուկ, ոչ կպչուն և ճկուն խմոր։

_Ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։

_Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, ձուն, ալյուրը խառնել, կարելի է սուզվող բլենդերով հարել, մինչև համասեռ դառնա։

_Խմորը գրտնակել շրջանաձև և տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի վրա։

_Մեջտեղը չափել կլոր ափսեով և կտրել եզրերը, դրանք դեպի ներս միահյուսելով փաթաթել կտրված շերտերը, որպեսզի կողքեր դառնան։

_Մեջտեղում լցնել կաթնաշոռի միջուկը, կողքերը հարած ձվով կամ կարագով քսել, ըստ ճաշակի քնջութ ցանել։

_Թխել 180 աստիճանով, մոտ 30-35 րոպե։

Բաց կարկանդակ

Բաց կարկանդակ

Այս գեղեցիկ, բաց կարկանդակը կարող եք պատրաստել ջեմով, թարմ սալորով ու դեղձով, կեռասով և այլ հատապտուղներով ու մրգերով՝ վրան շաքարավազ ցանելով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիրոգ ֆրանսիական Քիշ լորեն

Խնդրում ենք Գնահատեք