Բեզեով կարկանդակ. Նուրբ հրաշալի խմորեղեն կաթնաշոռով

Բեզեով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով, բեզեով կարկանդակն ամենանուրբն է, այն պարզապես հալչում է բերանում։ Դուք անպայման պետք է փորձեք նման հրաշք պատրաստել, իսկ հետո հյուրասիրեք ողջ ընտանիքին։

Բեզեով կարկանդակ

Բեզեով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 160 գր

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Կարագ 80 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Դեղնուց 1 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

Կաթնաշոռի շերտի համար 

_Կաթնաշոռ 500 գր

_Շաքարավազ 200 գր

_Թթվասեր 100 գր

_Դեղնուցներ 3 հատ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Օսլա 2 ճաշի գդալ

Բեզեի համար 

_Սպիտակուցներ 4 հատ

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

Բեզեով կարկանդակ

Բեզեով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել շաքարավազի, աղի և փխրեցուցիչի հետ։

_Փափկած կարագը խառնել ալյուրի հետ և ձեռքերով մանրացնել փշրանքներով։

_Ավելացնել դեղնուցը, թթվասերը և ստանալ խմոր։

_Խմորը գրտնակել շերտով և փռել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ ձևավորելով բարձր կողքեր։

_Կաթնաշոռը խառնել միջուկի մնացած բոլոր բաղադրիչների հետ և զանգվածը հավասար շերտով լցնել խմորի վրա։

_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

_Սպիտակուցները շաքարավազի հետ հարել մինչև պնդանա և թանձրանա։

_Սպիտակուցային զանգվածը քսել կաթնաշոռի միջուկի վրա և թխել ևս 7 — 10 րոպե։

_Թողնել սառչի ձևամանի մեջ, հանել և թողնել ևս 1 ժամ սեղանի վրա, որպեսզի կայունանա։

Բեզեով կարկանդակ

Այսպիսի կարկանդակ-տորթն ուղղակի զարմանալի աղանդեր է, որը քնքշությամբ չի զիջում սերուցքային ամենանուրբ աղանդերին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք

Խնդրում ենք Գնահատեք