Ցանկանում ենք ձեզ ներկայացնել այս պարզ պատրաստման եղանակ ունեցող բեզեով տորթի բաղադրատոմս: Այո, այն իրոք շատ արագ է պատրաստվում, բոլորը կկարողանան շատ համեղ քաղցրավենիք պատրաստել և ժամանակ խնայել:
Բաղադրատոմսը շատ պարզ է, և բազում անգամներ կարող եք պատրաստել: Մենք կներկայացնենք, թե ինչպիսին է տորթի հիմքը, իսկ մնացածը ինքներդ արդեն ըստ ձեր երևակայության որոշեք լրացումներն ու կրեմը:
Եթե մի անգամ այս եղանակով փորձեք պատրաստել բեզեն, դրանից հետո ընդմիշտ կմոռանաք խանութից գնված տորթի մասին: Փորձեք այն, շատ համեղ է ստացվում:

Բեզեով տորթ. Բաղադրությունը
_Ձվի սպիտակուց
_Շաքարի փոշի
_Մասկարպոնե պանիր
_Հատապտուղներ, մրգեր ըստ ցանկության

Բեզեով տորթ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ բաղադրատոմս
_Ձվի սպիտակուցը և շաքարի փոշին հարել ճկուն զանգված ստացվի, ինչպես պինդ խմորը:
_Այնուհետև գնդիկներ պատրաստել, այնուհետև դրանք դնել թղթե անձեռոցիկով ծածկված ափսեի վրա, երեք րոպեով դնել միկրոալիքային վառարանում:
_Ընդամենը երեք րոպեում բեզեի շերտը պատրաստ է, ստացվում է հիանալի փխրուն ու համեղ հիմք:
_Բեզեի վրա քսել հում մասկարպոնե, ավելացնել մրգեր և հատապտուղներ, որոնցով պետք է զարդարել տորթը:
_Այս պարզ քայլերի արդյունքում ստացվում է հիանալի բեզեով տորթ, և ոչ ոք չի էլ կռահի, որ դրա պատրաստման համար ծախսել եք մոտ 10 րոպե:

Տորթը պատրաստ է:
Բարի ախորժակ:







