Բեզեով տորթ. Եթերային նրբությունով աղանդեր

Բեզեով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս շքեղ Բեզեով տորթը հորինվել է շատ տարիներ առաջ և իր նրբությամբ գերել է շատ շատերին:

Այսօր ուզում ենք ձեզ առջարկել այս պարզ ու քնքուշ աղանդերի բաղադրատոմսը:

Բեզեով տորթ

Բեզեով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ձվի սպիտակուցներ 4 հատ

_Շաքարի փոշի 140 գր

_Եգիպտացորենի օսլա 2 թեյի գդալ

_Բյուրեղային կիտրոնաթթու մի պտղունց

_Սերուցք առնվազն 30% 550 մլ

_Ելակ 300 գր

_Բանան 1 հատ

Բեզեով տորթ

Բեզեով տորթ

Բեզեով տորթ. Պատրաստման եղանակը

_Ձվի սպիտակուցը հարել հարիչով մինչև փարթամ դառնալը։

_Մասերով աստիճանաբար ավելացնել մաղած շաքարի փոշին, առանց հարելու դադարեցնելու՝ 10 րոպե։

_Ավելի լավ է աշխատել միջին արագությամբ: Վերջում ավելացնել մաղած օսլան և կիտրոնաթթուն։ Այն կարելի է փոխարինել կիտրոնի հյութով` ընդամենը մի քանի կաթիլ: Ոմանք նախընտրում են քացախ օգտագործել։

_Վերոհիշյալ բոլոր թթուները կայունացնում են սպիտակուցները, իսկ կիտրոնաթթուն նաև հաճելի նուրբ թթվայնություն կհաղորդի:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան գծել 20 սմ շրջանակ։

_Ձվի սպիտակուցի զանգվածը խոհանոցային տոպրակի միջոցով սեղմել շրջանագծի վրա։

_Եզրերը պատառաքաղով ձևավորել և մակերեսի վրա բարակ ակոսներ գծել, որպեսզի զանգվածը բալետի պարուհու հագուստ հիշեցնի։

_Ջեռոցը տաքացնել մինչև 150C, թխել տորթը 40 րոպե, անջատել ջեռոցը, բացել դուռը։

_Թողնել բաց ջեռոցում, որ ամբողջովին սառչի։

Բեզեով տորթ

_Սերուցքը հարել փափուկ փայլուն փրփուրի նման։

_Բանանը մաքրել, կտրատել կտորներով։

_Լվանալ ելակները, հանել ցողունները, չորացնել թղթե սրբիչի վրա և կտրել քառորդ մասերով։

Ձևավորել աղանդերը և մատուցել:

Բեզեով տորթ. Եթերային նրբությունով աղանդեր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Նեգրի ժպիտ

Խնդրում ենք Գնահատեք