Այս բաղադրատոմսով Բեզեով փախլավան այսպիսի հարուստ թխվածք է ստացվում, որ ձեզ անպայման դուր կգա:
Բացի ընկույզից և չամիչից, միջուկին կարող եք ավելացնել ցանկացած չոր մրգեր, կակաչի սերմեր և այլ հավելումներ՝ կատարյալ դարձնելու համար։

Բեզեով փախլավա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 400 գր
_Աղ 0,5 գր
_Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ
_Շաքարի փոշի 1 ճաշի գդալ
_Վանիլին մի պտղունց
_Կարագ 180 գր
_Թթվասեր կամ բնական մածուն 250 գր
_Դեղնուց 1 հատ
Միջուկը պատրաստելու համար
_Սպիտակուց 2 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 100 գր
_Ընկույզ 100 գր
_Չամիչ 100 գր
Վրան քսելու համար
_Դեղնուց 1 հատ
_Կաթ 1 ճաշի գդալ
_Քնջութ, կակաչի սերմ և այլն՝ ըստ ճաշակի


Բեզեով փախլավա. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել և խառնել աղի, փխրեցուցիչի, շաքարի փոշու և վանիլինի հետ։
_Ավելացնել սառեցրած կարագը և զանգվածը մանրացնելով՝ փշրանքների վերածել։
_Ավելացնել թթվասերը և հունցել փափուկ, ճկուն խմոր։
_Խմորը ծածկել և 1 ժամով դնել սառնարանը։
_Ձվի սպիտակուցը հարել մի պտղունց աղով, մինչև թանձր ու փարթամ դառնալը:
_Խմորը գրտնակել մոտ 3 մմ հաստությամբ շերտով։
_Սպիտակուցը քսել, հարթեցնել ամբողջ մակերեսով և ցանել ընկույզը և չամիչը։
_Փաթաթել և կտրատել բաժին կտորներով։
_Զգուշորեն շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և քսել կաթով հարած դեղնուցը:
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 րոպե։


Թխվածքը փափուկ, փարթամ, բուրավետ, շատ համեղ է ստացվում, կատարյալ է թեյի, հյուրերին հյուրասիրելու համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հայկական փախլավա համեղ ընտիր հատուկ փախլավա







