Բեզեով քաղցրավենիք. Օրիգինալ և քնքուշ աղանդեր թեյի համար

Բեզեով քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ և եթերային միջուկով, համեղ բեզեով քաղցրավենիքը պատրաստվում է պարզ և արագ, խմորն ամենալավն է, միշտ լավ է ստացվում։

Բեզեով քաղցրավենիք

Բեզեով քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դեղնուց 2 հատ

_Կարագ 70 գր

_Մի պտղունց աղ

_Շաքարավազ 60 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ալյուր  200 գր

Միջուկի համար

_Սպիտակուցներ 2 հատ

_Մի պտղունց աղ

_Ալյուր 50 գր

_Շաքարավազ 70 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 400 գր

Տորթ բեզե

Բեզեով քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Դեղնուցները խառնել մի պտղունց աղի և շաքարավազի հետ, հարել հարիչով։

_Լցնել հալված կարագը և խառնել։

_Ավելացնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և զանգվածը ձեռքերով տրորել՝ վերածելով փշրանքների։

_Սպիտակուցները խառնել աղի, շաքարավազի հետ, զանգվածը հարել՝ մինչև թանձր և կայուն փրփուր դառնա։

_Ավելացնել վանիլին ըստ ճաշակի:

_Սպիտակուցը խառնել թթվասերի կամ մածունի հետ, մինչև հարթվի:

_Լցնել ալյուրը և խառնել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել փշրանքների մի մասը, հավասարեցնել շերտը։

_Վրան տարածել սպիտակուցային զանգվածը և նորից լցնել փշրանքները։

_Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե։

_Տորթը թողնել նախ սառչի ձևամանի մեջ, այնուհետև հանել և թող ամբողջովին սառչի։

Բեզեով քաղցրավենիք

Ցանկության դեպքում աղանդերի վրա ցանել շաքարի փոշի կամ լցնել հալած շոկոլադ, ամեն դեպքում այն օրիգինալ և նուրբ կլինի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ նեգրի ժպիտ

Խնդրում ենք Գնահատեք