Բիսկվիթ գլազուրով. Շոկոլադով պատված անուշ խմորեղեն

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բիսկվիթ գլազուրով, կարելի է պատրաստել բավականաչափ մեծ ընտանիքի համար:

Խմորը մի փոքր խոնավ է ստացվում, քանի որ դրա մեջ թթվասեր են ավելացնում։

Բիսկվիթ գլազուրով

Բիսկվիթ գլազուրով. Անհրաժեշտ բաղադրիչները

Ջնարակ

_Մուգ շոկոլադ 200 գր

_Ջուր 3 ճաշի գդալ

_Կոնյակ 1,5 ճաշի գդալ

_Սերուցք 3 ճաշի գդալ

_Կարագ 15 գր

Խմորի համար

_Կարագ 200 գր

_Մուգ շոկոլադ 100 գր

_Ալյուր 300 գր

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Շագանակագույն շաքարավազ 290 գր

_Թթվասեր 200 գր

_Ձու 2 հատ

Բիսկվիթ գլազուրով

Բիսկվիթ գլազուրով

Բիսկվիթ գլազուրով. Պատրաստման եղանակը

_Ջեռոցը տաքացնել 190 աստիճան։ Թխման ձևամանը ծածկել յուղ քսած յուղաթղթով, կողքերը նույնպես յուղել և թեթևակի ալյուր ցանել։

_Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը և կարագը՝ անընդհատ խառնելով, մի կողմ դնել:

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։

_Ավելացնել շագանակագույն շաքարավազն ու խառնել ամեն ինչ, ավելացնել հալած շոկոլադը, լավ խառնել, խմորը պինդ է և դժվար է խառնվում:

_Ավելացնել թթվասեր, խառնել, դրա շնորհիվ խմորն աստիճանաբար դառնում է ավելի ճկուն։

_Իսկ վերջում՝ ավելացնել ձուն, իսկ խմորն արդեն հարել հարիչով։

_Խմորը տեղափոխել ձևամանի մեջ, դնել ջեռոցը 40-45 րոպեով։

_Փայտիկով ստուգել պատրաստ լինելը, թխվելուց հետո թողնել կաղապարի մեջ 5 րոպե հանգստանա։

_Այնուհետև զգուշորեն դնել մետաղական ցանցի վրա, որպեսզի ամբողջովին սառչի:

_Գլազուրի համար վերցնել ցանկացած՝ սև կամ կաթնային շոկոլադի երկու սալիկ:

_Գոլորշու վրա դրված ամանի մեջ լցնել շոկոլադը,  3 ճաշի գդալ ջուր և կոնյակը:

_Հալեցնել՝ պարբերաբար խառնելով։ Երբ շոկոլադը հալվի, լցնել սերուցքը և վերցնել կրակից։

_Ավելացնել մի կտոր կարագ և լավ խառնել։

_Գլազուրն անմիջապես լցնել սառած թխվածքի վրա։

Բիսկվիթ գլազուրով

Բիսկվիթ գլազուրով

Հաճելի համտեսում:

Տեսանյութ

Տորթ Մարս

Խնդրում ենք Գնահատեք