Բիսկվիթ Զեբր. Ամենօրյա համեղ քաղցրություն նախաճաշին

Բիսկվիթ Զեբր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ պատրաստել շատ նուրբ, եթերային և բուրավետ բիսկվիթ Զեբր։

Տորթը միշտ կատարյալ է ստացվում։

Բիսկվիթ Զեբր

Բիսկվիթ Զեբր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Կակաո 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 200 գր

_Բուսական յուղ 150 մլ

_Մածուն 150 մլ

_Ալյուր 300 գր

_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

Բիսկվիթ Զեբր

Բիսկվիթ Զեբր. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել շաքարավազի հետ և դնել գոլորշու վրա, տաքացնել մինչև շաքարը լուծվի։

_Անընդհատ խառնել։

_Վերցնել կրակից, հարել հարիչով, մինչև փարթամ զանգված ստացվի:

_Լցնել բուսայուղը և մածունը, հարել։

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և մաս-մաս լցնել զանգվածի մեջ։

Հուշում. Ալյուրը կարող է մի փոքր ավելի կամ պակաս պետք լինել: Ավելացնել մինչև սովորական թանձրությունը։

_Կակաոն լցնել խմորի մի մասի վրա, խառնել: Մյուս կեսը թողնել այդպես։

_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով և հերթով լցնել երկու տեսակի խմորները։ Ամեն անգամ կարող եք լցնել 3-ական ճաշի գդալ յուրաքանչյուր գույնից:

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 40 րոպե, բայց կողմնորոշվեք ըստ ձեր ջեռոցի։

Բիսկվիթ Զեբր

Պատրաստելիս գոլորշու վրա տաքացած ձվերը փափկություն են հաղորդում և խմորը երբեք չի նստի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Զոլավոր բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք