Եթե դուք փնտրում էիք բաղադրատոմս ամենապարզ և ամենահաջող, հոյակապ թխվող բիսկվիթ պատրաստելու համար, որը կդառնա տորթի հիմք, ապա ձեր բախտը բերել է:
Այսօր ձեզ հետ կկիսվեմ այս բաղադրատոմսով, որը համարում եմ լավագույններից մեկը։ Բիսկվիթը կարելի է կտրել մի քանի շերտերի, կրեմ քսել և տորթ հավաքել:

Հոյակապ թխվող բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 5 հատ
_Շաքարավազ 200 գր
_Ալյուր 170 գր
_Օսլա կամ ալյուր 50 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի և ցանկության
_Ընկույզ 100 գ՝ ըստ ցանկության

Հոյակապ թխվող բիսկվիթ. Պատրաստման եղանակը
_Վերցնել ընկույզը, տապակել չոր տապակի մեջ, մանրացնել բլենդերով կամ կտրատել դանակով։ Կարելի է վերցնել գետնանուշ, պնդուկ կամ նուշով։
_Անմիջապես միացնել ջեռոցը և պատրաստել ձևամանը՝ ծածկել յուղաթղթով։
_Ձևամանի տրամագիծը՝ 22 կամ 24 սմ։
_Ձուն հարել աղով 1 րոպե, ավելացնել վանիլինն ու շաքարավազը և զանգվածը շատ լավ հարել մինչև փարթամանա, մոտ 10 րոպե:
Հուշում․ եթե շատ հզոր հարիչ չունեք, ապա ավելի լավ է սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից, շաքարավազը բաժանել 2 մասի և առանձին հարել, ապա նրբորեն խառնել երկու փարթամ զանգվածները։
_Ձվերը լավ հարել, ապա փխրեցուցիչը ավելացնել, շարունակել հարել։
_Մաղած ալյուրը փխրեցուցիչի հետ լցնել 3 չափաբաժնով և բահիկով կամ խառնիչով խառնել զգուշությամբ։
_Ավելացնել ընկույզը և զգուշորեն խառնել։
_Խմորը տարածել ձևամանի մեջ, հարթեցնել։
_Թխել մոտ 30-40 րոպե։
_Թողնել կաղապարի մեջ 10 րոպե սառչի, ապա հանել կաղապարը և թողնել սառչի մետաղական ցանցի վրա։
_Փաթաթել թաղանթով և դնել սառնարանը 3 ժամ, որպեսզի բիսկվիթը չփշրվի և հավասարապես խոնավանա:
_Թխվածքաբլիթը կարելի է կտրատել 4 շերտի և կստացվի շատ բարձր տորթ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձվանի բիսկվիթ







