Բլանմանժե քաղցրավենիք. Կաթնաշոռով նրբահամ աղանդեր

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում եմ այսօր պատրաստել կաթնաշոռով բլանմանժե քաղցրավենիք այս բաղադրատոմսի համաձայն

Կարծում եմ, որ դուք նույնպես կսիրեք այն: Նուրբ, հեշտ պատրաստվող, իսկական երկնային հաճույք: Հիշում եմ, երբ առաջին անգամ էի եփում, որից հետո անընդմեջ, հարազատներս ամեն օր խնդրում էին պատրաստել:

Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, չեք փոշմանի:

Բլանմանժե քաղցրավենիք

Բլանմանժե քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 200 մլ

_Ժելատին 30 գր

_Կաթնաշոռ 700 գր

_Թթվասեր 250 գր

_Շաքար 200 գր

_Ցանկացած ճաշակի հատապտուղներ

Բլանմանժե քաղցրավենիք

Բլանմանժե քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Անմիջապես կաթը լցնել ժելատինի վրա և խառնել մինչև ամբողջովին լուծվի:

_Ցանկալի է կաթնաշոռը մանրացնել, այնուհետև հարել թթվասերով և շաքարով:

_Երբ ժելատինն ուռել է, այն տաքացնել կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում, պարզապես չհասցնել եռման:

_Մի երկու ճաշի գդալ կաթնաշոռի զանգված խառնել ժելատինի հետ, և միայն դրանից հետո ավելացնել ամբողջ ժելատինը:

_Վերցրեք հատապտուղները, որոնք ձեզ դուր են գալիս, կարող են լինել նաև պահածոյացված պտուղներ:

_Ավելացնել հատապտուղները և խառնել: Կամ կարող եք հատապտուղները դնել միայն ներքևում և վրան լցնել կաթնաշոռով զանգվածը:

_Սառեցնել 4-5 ժամ, մինչև ամբողջովին պնդանա:

 

բլանմանժե քաղցրավենիք

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք