Բուլկիներ կաթնաշոռով. Փարթամ, փքուն քաղցրավենիք

Բուլկիներ կաթնաշոռով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փափուկ և նուրբ Բուլկիներ կաթնաշոռով թխեք մեր պարզ բաղադրատոմս: Իրականում դրանով բուլկիներ կարելի է պատրաստել ցանկացած միջուկով։

Տվյալ տարբերակում կաթնաշոռ է ծիրանի ջեմով, կարծում եմ՝ ստացվում է կատարյալ համադրություն։

Բուլկիներ կաթնաշոռով

Բուլկիներ կաթնաշոռով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 250 մլ

_Շաքարավազ 100 գր

_Չոր խմորիչ 11 գր

_Ձու 2 հատ

_Աղ 1 պտղունց

_Կարագ 80 գր

_Ալյուր 600 գր

Միջուկի համար 

_Կաթնաշոռ 220 գր

_Ծիրանի ջեմ 100 գր

_Դեղնուց և կաթ 1 ճաշի գդալ վրան քսելու համար

Բուլկիներ կաթնաշոռով

Բուլկիներ կաթնաշոռով. Պատրաստման եղանակը

_Տաք կաթի մեջ խառնել շաքարավազն ու խմորիչը, ծածկել և թողնել 15 րոպե։

_Ավելացնել ձուն և աղը, խառնել։

_Մաղած ալյուրը մասերով լցնել և խմոր հունցել։

_Խմորին ավելացնել փափկած կարագը և խառնել։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։

_Միջուկի համար կաթնաշոռը խառնել ջեմի հետ։

_Խմորը հունցել և բաժանել հատվածների, յուրաքանչյուրը գրտնակել և մեջը դնել միջուկը։

_Բուլկիներ կազմել և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Ծածկել և թողնել 15 րոպե։

_Դեղնուցը հարել կաթի հետ և քսել բուլկիներին։

_Թխել 180 աստիճանով մոտ 25 րոպե, նայեք ձեր ջեռոցին։

Բուլկիներ կաթնաշոռով

Պատրաստի բուլկիները կարելի է ցանել շաքարի փոշի, իսկ եթե դրանք պատրաստում եք խնձորի ջեմով կամ թարմ խնձորի միջուկով, ապա կարող եք շաքարի փոշուն խառնել դարչին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք