Բուլկիներ կաթնաշոռով և հատապտուղներով. Դրանք ուղղակի հալչում են բերանում

Բուլկիներ կաթնաշոռով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում եմ պատրաստել հրաշալի Բուլկիներ կաթնաշոռով և հատապտուղներով: Դրանք շատ գեղեցիկ և բուրավետ են ստացվում, ուստի դժվար է դիմակայել նման համեղությունը փորձելուն, հատկապես քաղցրասերների համար:

Երբ առաջին անգամ փորձեցի կաթնաշոռով այս բուլկիները, հիացա հրաշալի արդյունքով և դրանից հետ հաճախ եմ թխում։

Բուլկիներ կաթնաշոռով

Բուլկիներ կաթնաշոռով և հատապտուղներով. Բաղադրիչներ

_ Ցորենի ալյուր 320 գ

_ Չոր խմորիչ 4 գ

_ Կաթ 160 մլ

_ Ձու 2 հատ

_ Կարագ 40 գ

_ Շաքարավազ 3 ճաշի գդալ

_ Աղ 0.25 թեյի գդալ

_ Կաթնաշոռ 200 գ

_ Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ

_ Օսլա 1 ճաշի գդալ

_ Դեղնուց 1 հատ

_ Հատապտուղներ 150 գ

_ Շաքարի փոշի 100 գ

Բուլկիներ կաթնաշոռով
Բուլկիներ կաթնաշոռով և հատապտուղներով. Պատրաստման եղանակը

_ Բաղադրիչների այս քանակից ստացվում է մոտավորապես 10-ից 12 բուլկի։

_ Նախ պատրաստենք բուլկիների խմորը։

_ Դրա համար պատրաստել խմոր՝ խմորիչը լուծել 150 մլ տաք կաթի մեջ, ապա ավելացնել 0,5 ճաշի գդալ շաքարավազ և 1 ճաշի գդալ ալյուր:

_ Ամեն ինչ լավ խառնել և թողնել 10 րոպե։

_ Առանձին ամանի մեջ մեկ ձուն հարել 1,5 ճաշի գդալ շաքարավազով։

_ Այնուհետև այս խառնուրդին ավելացնել խմորիչով զանգվածն ու աղը, խառնել։ Ալյուրը լցնել և խմորը շաղախել։

_ Կարագը հալեցնել ջրային բաղնիքում ու մի քանի փուլով լցնել խմորի մեջ։

_ Եթե ​​խմորը շատ կպչուն է, կարող եք մի քիչ էլ ալյուր ավելացնել (10 կամ 20 գ)։

_ Խմորը հունցել մինչև ամբողջովին հարթ և միատարր դառնա։ Այս ամենը տևում է մոտավորապես 10 րոպե:

_ Ամանը յուղել և խմորը դնել մեջը։ Թողնել մեկուկես ժամ, որ բարձրանա ու ծավալով կրկնապատկվի։

_ Այժմ անցեք կաթնաշոռի միջուկին:

_ Դրա համար կաթնաշոռին խառնել 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ վանիլին և մեկ դեղնուց: Վերջում ավելացնել 1 թեյի գդալ օսլա:

_ Երբ խմորը բարձրանա, դնել ալյուր ցանած սեղանին և գրտնակել 5 մմ հաստությամբ և 45 x 32 սմ չափի շերտ։

_ Խմորի վրա հավասարաչափ բաշխել կաթնաշոռի միջուկը և վրան շաղ տալ ցանկացած հատապտուղներ:

_ Խմորի շերտը տեսողականորեն երեք մասի բաժանել երկայնքով և դրանցից մեկը ծալել դեպի ներս, հետո երկրորդ մասը ծալել մյուս կողմից։

_ Ստացված խմորի շերտը կտրել 10 կամ 12 մասի և ստանալ բուլկիները:

_ Դրանք շարել յուղաթղթով ծածկած տապակի վրա, այնպես, որ բուլկիների միջև հեռավորությունը լինի մեկուկես սանտիմետր։

_ Թողնել 30-40 րոպե, որ բարձրանան։

_ Դրանից հետո մեկ ձուն հարել 0,5 ճաշի գդալ կաթն ու այս խառնուրդը քսել բուլկիներին։

_ Տապակը դնել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30-40 րոպե։

Բուլկիներ կաթնաշոռով

Պատրաստի բուլկիներին ցանել շաքարի փոշի։ Կարելի է նաև թանձր գլազուր պատրաստել՝ շաքարի փոշին տաք ջրի հետ խառնելով։

Բուլկիներ կաթնաշոռով

Նման հրաշալի Բուլկիներ կաթնաշոռով պատրաստեք որպես կատարյալ աղանդեր թեյի և սուրճի համար: Դրանք թարմ և փափուկ են մնում երկար ժամանակ։

Վայելեք, բարի ախորժակ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք