Բուլկիներ. Փափուկ և եթերային քաղցրավենիքի այս խմորը սկզբում զարմացնի իսկ հետո հավերժ սիրահարվեք

Բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բուլկիներ. Այնքան եթերային են, ինքներդ կհամոզվեք, որ դրանք ուղղակի փետուրի պես թեթև են:

Այս քնքշությունը չի հնանում, նույնիսկ մի քանի օր անց դրանք դեռ համեղ են:

Այս խմորն ինձ համար ընտրել եմ որպես լավագույն տարբերակ, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս։

Բուլկիներ

Բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 2 բաժակ (տաք)

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ (ոչ լիքը)

_Ձու 2 հատ

_Խմորիչ 10 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 1/4 բաժակ

_Կարագ 50 գր

_Քացախ 9% 1 ճաշի գդալ

_Ալյուր 5 +/- բաժակ

Բուլկիներին քսելու համար

_Դեղնուց + կաթ

Բուլկիներ

Պատրաստման եղանակը

_Խմորիչը լցնել տաք կաթի մեջ և հարել խառնիչով։

_Ավելացնել աղ, շաքարավազ, լցնել բուսայուղը, ավելացնել ձուն, փխրեցուցիչը:

_Ավելացնել մաղած ալյուրը +/- 5 բաժակ։

_Խմորը ձեռքերով մի փոքր հունցել, ապա ավելացնել փափուկ կարագը և քացախը։

_Լավ հունցել, ծածկել թաղանթով կամ սրբիչով և թողնել 40 րոպե տաք տեղում։

_Խմորը ձեռքերով հունցել՝ մի կտոր պոկելով, ձևավորել գնդիկներ:

_Գնդիկները դնել բուսայուղ քսած ջեռոցի տապակի վրա։

_Ծածկել խոհանոցային թաղանթով և թողնել հանգստանա, 30 րոպե թողնելով սեղանի վրա։

_Վրան քսել կաթով և ձվով խառնուրդը, ցանել քնջութի սերմեր։

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 րոպե։

Բուլկիներ

Ահա այսպիսի գեղեցկություն է ստացվում։

Բարի ախորժակ և լավ տրամադրություն ձեզ )

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք