Բուլկի խխունջներ կրեմով. Հրաշալի քաղցրավենիք թեյի համար

Բուլկի խխունջներ կրեմով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք թխել բուրավետ, եթերային բուլկի խխունջներ կրեմով:

Սրանք շատ պարզ քայլերով են պատրաստվում և անպայման դուր կգան բոլորին իրենց քնքշությամբ:

Բուլկի խխունջներ կրեմով

Բուլկի խխունջներ կրեմով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 550 գր

_Սերուցք 300 մլ

_Չոր խմորիչ 7 գր

_Կարագ 100 գր

_Ձու 75 գր (2 հ)

_Վանիլային շաքար 8 գր

_Աղ 1 թեյի գդալ

Կրեմի համար

_Ձվի դեղնուց 2 հատ

_Սերուցք 300 մլ

_Վանիլային շաքար 8 գր

_Եգիպտացորենի օսլա 20 գր

_Շաքարավազ 80 գր

Բուլկի խխունջներ կրեմով

Բուլկի խխունջներ կրեմով
Բուլկի խխունջներ կրեմով. Պատրաստման եղանակը

Պատրաստել համեղ խմորիչով խմոր։ Խառնել ալյուրն ու խմորիչը։

_Ձուն հարել շաքարավազի և վանիլային շաքարի հետ, ավելացնել ձուն, սերուցքը, աղը և 60 գր հալած կարագը։

_Այս հեղուկ խառնուրդի մեջ լցնել խմորիչով ալյուրը և հունցել խմոր։ Ծածկել սննդի թաղանթով, թողնել 1 ժամ։

Պատրաստել կրեմը։ Կաթսան դնել վառարանի վրա, ավելացնել սերուցքը, վանիլինը։

_Հասցնել եռման աստիճանի, առանձին տարայի մեջ հարել երկու ձվի դեղնուցը, շաքարավազը և եգիպտացորենի օսլան։

_Չդադարելով խառնել, տաք կաթի ծավալի կեսը բարակ հոսքով լցնել մեջը։ Կաթսան վերադարձնել կրակին։

_Կաթը անընդհատ խառնելով՝ լցնել դեղնուցների հետ խառնած զանգվածը, արագ խառնել։

_Հենց խառնուրդը սկսի եռալ, վերցնել կրակից, խառնել, թողնել սառչի

_Հասունացած խմորը գլանաձև ոլորել, բաժանել կտորների:

_Յուրաքանչյուր կտոր բավականին բարակ գրտնակել օվալաձև, քսել 1 ճաշի գդալ կրեմ և ռուլետաձև փաթաթել, եզրերից մի փոքր ձգելով՝ վերածել խխունջի։

_Խխունջները դնել ջեռոցի տապակի վրա և թող հասունանան, վերջում խխունջներին քսել հալած կարագ (40 գ),

_Ջեռոցը տաքացնել 180 C և խմորեղենը թխել 20 րոպե:

Բուլկի խխունջներ կրեմով

Բուլկի խխունջներ կրեմով

Բուլկիները սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիներ

Խնդրում ենք Գնահատեք