Բուլկի Վարդ. Բուրավետ, քաղցր, քնքուշ թխվածք

Բուլկի Վարդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ
Եկեք թխենք Բուլկի Վարդ, այս թխվածքը շատ համեղ է, բուրավետ և քնքուշ։ Խմորը հեշտ և արագ է պատրաստվում։
Այս դեպքում և ընդհանրապես քիչ դժվարություններ կան, խմորը փաթաթել, կտրատել և ահա անգերազանցելի գեղեցկությունն արդեն ձեր սեղանին է:
Բուլկի Վարդ

Բուլկի Վարդ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խմորիչ 50 գրամ

_Ալյուր 15 ճաշի գդալ + 1 թեյի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ + 1 բաժակ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Տաք կաթ 1 բաժակ

_Մարգարին 150 գրամ

Բուլկի Վարդեր

Բուլկի Վարդ. Պատրաստման եղանակը

_Նախ խառնել խմորիչը, 1 թեյի գդալ ալյուրը, 1 ճաշի գդալ շաքարավազը, 1 բաժակ տաք կաթը, թողնել  հանգստանա:

_2 ճաշի գդալ շաքարավազը հարել ձվի հետ, ավելացնել բուսայուղը, լցնել խմորիչով նախապես պատրաստված զանգվածը, խառնել ալյուրը, հունցել խմորը:

_Պատրաստել միջուկը՝ մարգարինը լավ տրորել մի բաժակ շաքարավազի հետ։

_Պատրաստի խմորը գրտնակել ալյուրոտ սեղանի վրա 0,5 սմ հաստությամբ։

_Խմորի վրա լցնել միջուկը և հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսին։

_Այնուհետև ռուլետ փաթաթել՝ չմոռանալով ամրացնել եզրը։

_Ռուլետը կտրատել 5-6 սմ-անոց կտորներով, կտրվածքի մի կողմում հավաքել ու սեղմել խմորը։

_Ջեռոցի տապակին յուղ քսել և վրան ռուլետի կտորները դնել սեղմված կողմով:

_Վարդերիվրա քսել հարած ձու:

_180 աստիճան տաքացրած ջեռոցում թխել մինչև ոսկե դարչնագույնը 25-30 րոպե:

Բուլկի Վարդեր

Այնքան հեշտ և արագ է շատ համեղ, և գեղեցիկ բուլկիներ պատրաստելը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սիննաբոն բուլկիները հատուկ բաղադրատոմսով

Խնդրում ենք Գնահատեք