Բուսայուղով թխվածքաբլիթներ. Մատչելի և արագ ստացվող պարզ քաղցրավենիք

Բուսայուղով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստենք հիանալի համ ունեցող, Բուսայուղով թխվածքաբլիթներ: Դրա համար մեզ պետք կլինի ամենապարզ մթերքների հավաքածու, որը կարելի է գտնել յուրաքանչյուրիս տանը:

Թեյի, սուրճի կամ կաթի հետ այս թխվածքները պարզապես կատարյալ են ստացվում:

Բուսայուղով թխվածքաբլիթներ

Բուսայուղով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

_Բուսական յուղ 4 ճաշի գդալ

_Ալյուր 150 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Բուսայուղով թխվածքաբլիթներ
Պատրաստման եղանակը

_Ձուն լցնել ընդարձակ ամանի մեջ, ավելացնել շաքարավազը, մի պտղունց աղը և հարել հարիչով։

_Ավելացնել բուսական յուղը և խառնել։ Հետո ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ և աստիճանաբար ավելացնելով՝ խմորը հունցել։

_Խմորից տարբեր ձևերով թխվածքաբլիթներ պատրաստել և դնել ջեռոցի տապակի վրա՝ իրարից փոքր հեռավորության վրա։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 15-20 րոպե։

Բուսայուղով թխվածքաբլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ Պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք