Բրոկոլիով կանաչ աղցան․ Աննկարագրելի թեթև, հյութեղ, վիտամիններով գերհարուստ ու պարզ

ԱՂՑԱՆՆԵՐ

Ողջույն

Այսօր կներկայացնեմ նոր աղցան Բրոկոլիով կանաչ աղցան․ Աննկարագրելի թեթև, հյութեղ, վիտամիններով գերհարուստ ու պարզ իր պատրաստման մեջ, մի քանի րոպեում պատրաստ կլինի։

Բրոկոլիով կանաչ աղցան․ Աննկարագրելի թեթև, հյութեղ, վիտամիններով գերհարուստ ու պարզ

Բրոկոլիով կանաչ աղցան բաղադրիչներ

  • Բրոկոլի — 400-500 գր․
  • Կամաչ սոխ — 4-5 ճյուղ
  • Մարոլ- հազար — 1 կապ
  • Թարմ վարունգ — 1 հատ

Թեթև Բրոկոլիով կանաչ աղցան Քայլ առ քայլ

  • Կանաչ աղցանի հիմնական բաղադրիչը թարմ բրոկոլին է
  • Լավ լվանալուց հետո բաժանելու ենք իր բույլերով ոչ շատ մանր կտորների
  • Կաթսայի մեջ բուսայուղ լցնենք դնենք կրակին թող տաքանա
  • Բրոկոլիները լավ տաք բուսայուղի մեջ ենք լցնելու, որպեսզի միանգամից կեղև կապի կարմրավուն, իսկ ներսում չհասցնի փափկել
  • Ընդամենը 2-3 րոպե ենք տապակելու
  • Արդեն կրակից վերցնելու ժամանակն է

Բրոկոլիով կանաչ աղցան․ Աննկարագրելի թեթև, հյութեղ, վիտամիններով գերհարուստ ու պարզ

  • Կրակից հանեցինք, անմիջապես պետք է ավելացնենք 2 ճաշի գդալ սոյայի սոուս
  • Դնելու ենք  կողքի մի փոքր սառելու և սոյայի սոուսի մեջ մարինացվելու
  • Այդ ընթացքում կկտրատենք մյուս բաղադրիչները
  • Մարոլը կամ հազարի տերևները մանրացնենք
  • Իսկ դուք անպայման գրեք արդյոք դուք սիրու՞մ եք բրոկոլիով և աղցանի ինչ տարբերակներ եք փորձել
  • Ի դեպ իմ ալիքում նաև թթու դրած բրոկոլիով աղցանի տեսանյութ կա, հղումն անպայման կթողնեմ
  • Նաև հաճելի նորույթ ասեմ․ իմ բաժանորդներին շուտով անակնկալներ են սպասվում, հասցրեք դառնալ իմ բաժանորդը, նաև լայք դրեք անպայման տեսանյութերի տակ, դա էլ մեծ նշանակություն ունի
  • Հաջորդը կտրատելու ենք մի քանի ճյուղ կանաչ թարմ սոխ
  • Եթե սոխի սուր համը ձեզ հաճելի է կարող եք նաև 1 փոքր գլուխ մանր կտարատված կարմիր սոխ էլ ավելացնել այս աղցանին
  • Սա էլ տեղավորենք մեր աղցանամանի մեջ
  • Հաջորդը թարմ վարունգն է, խոշոր կիսալուսնաձև կտորներով կտրատենք, որպեսզի ջուրը դուրս չտա
  • Կարելի է նաև 2-3 հատ թթու դրած վարունգ էլ ավելացնել
  • Պատկերացրեք այս աղցանամանի մեջ ինչքան օգտակար վիտամիններ հավաքեցինք, անպայման կպատրաստեք
  • Մի պտղունց խոշոր ծովի աղ կավելացնենք և կխառնենք

Բրոկոլիով կանաչ աղցան․ Աննկարագրելի թեթև, հյութեղ, վիտամիններով գերհարուստ ու պարզ

  • Բրոկոլին էլ արդեն լավ մարինացվել առավել համեղացել է
  • Սա էլ կավելացնենք աղցանամանի մեջ նաև իր կաթսայի մեջ մնացած սոյայի սոուսն էլ կլցնենք աղցանի վրա
  • Յուրահատուկ թթվաշային նուրբ, միևնույն ժամանակ սուր սոխի համով և մարոլի թարմությամբ հագեցած ահա այսպիսի աղցան ստացանք
  • Կգրեք ձեր կարծիքը փորձելուց հետո, անհամբեր սպասում եմ
  • Մատուցում ենք արդեն ըստ ձեռքի տակ ունեցած սպասքի ու ճաշակի։

Դե ինչ բարի ախորժակ։

Բրոկոլիով աղցան Վիդեո

Խնդրում ենք Գնահատեք