Գազարով թխվածքաբլիթներ. Պարզ, համեղ, նուրբ և առողջարար

Գազարով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Չէի կարծում, որ գազարով թխվածքաբլիթները այդքան համեղ կլինեն: Նուրբ և անուշաբույր, շատ գեղեցիկ և խրթխրթան հրաշքներ են, որոնք հեշտ և արագ են պատրաստվում:

Գազարով թխվածքաբլիթներ

Գազարով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար 140 գր

_Շաքարավազ 60 գր

_Կարագ 70 գր

_Ալյուր 200 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլին և աղ, դարչին՝ ըստ ճաշակի

Գազարով թխվածքաբլիթներ

Գազարով թխվածքաբլիթներ

Գազարով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Փափկած կարագը խառնել աղի, շաքարավազի, դարչինի, վանիլի հետ։

_Լցնել միջին քերիչով քերած գազարը, խառնել, մինչև հարթվի։

_Լցնել մաղած ալյուրի և փխրեցուցիչի մի մասը, խառնել։

_Մնացած ալյուրը լցնել մաս-մաս, զանգվածը պետք է լինի փափուկ, ճկուն, ոչ կպչուն։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել մի երկու ճաշի գդալ ալյուր։

_Գրտնակել 5 մմ հաստությամբ շերտ, վրան շաքարավազ ցանել և գրտնակել։

_Շերտը բաժանել 16 մասի և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում, մոտ 15 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Գազարով թխվածքաբլիթներ

Նուրբ թխվածքաբլիթներ՝ խրթխրթան կեղևով, գեղեցիկ, դեղին գույնի, շատ սիրված են երեխաների կողմից։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գազարով տորթ

Խնդրում ենք Գնահատեք