Այս բաղադրատոմսով ուզում ենք ձեզ ներկայացնել, թե ինչպես պատրաստել Գեղեցիկ թխվածքաբլիթներ թեյի համար, որոնք ոչ միայն համեղ են, այլև տոնական:

Գեղեցիկ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 75 գր
_Ձու 1 հատ
_Շաքարի փոշի 70 գր
_Մի պտղունց աղ
_Ալյուր 2 բաժակ
_Փխրեցուցիչ 1/2 թեյի գդալ
_Վանիլին՝ ըստ ցանկության


Պատրաստման եղանակը
_Խառնել կարագը, ձուն, աղը և շաքարի փոշին։
_Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ, խառնել հեղուկ բաղադրիչներին և ստանալ խմոր։
_Խմորը հունցել պետք չէ, հավաքվում է գնդաձև և պատրաստ է:
_Ձևավորել ընկույզի չափ գնդիկներ, մի փոքր տափակացնել, դանակով ու մկրատով գծեր անել, դանակով գնդիկին ութանկյուն գծեր անել, որից հետո մկրատով կտրել գծիկների կենտրոնով։
_Թխել 15 րոպե 170 աստիճանով:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







