Մանկուց շատ եմ սիրում գետնանուշով թխվածքաբլիթները։ Հիշում եմ, մայրս նույնպես հանգստյան օրերին թխում էր դրանք։
Ժամանակի ընթացքում բազմաթիվ տարբեր խմորեղեններ են հայտնվել, սակայն այս օղակները միշտ մնում են ամենասիրվածը։ Բացի այդ, դրանք պատրաստելը շատ հեշտ է:

Գետնանուշով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 350 գրամ
_Կարագ 200 գրամ
_Ձու 1 հատ-շ՞ + 1 դեղնուց
_Շաքարի փոշի 130 գրամ
_Բոված գետնանուշ 80 գրամ
_Վանիլային շաքար 1 տուփ
_Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ

Գետնանուշով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Սենյակային ջերմաստիճանի կարագը խառնել շաքարավազի և վանիլային շաքարի հետ։
_Ավելացնել 1 ձուն և հարել, մինչև շաքարավազը լուծվի։
_Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ: Հունցել, փափուկ և ճկուն խմոր, փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և դնել սառնարանում 20 րոպե:
_Սեղանին ցանել ալյուր և խմորը գրտնակել 6-7 մմ հաստությամբ շերտով։
_Խմորից բաժակով շրջանակներ կտրատել։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով:
_Դեղնուցը հարել։ Յուրաքանչյուր շրջանակը թաթախել հարած դեղնուցի մեջ, այնուհետև կտրատած գետնանուշի մեջ և դնել ջեռոցի տապակի վրա։
_Ամեն ինչ պետք է արագ արվի. որպեսզի խմորը շատ չհալվի։
_Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 12-15 րոպե։
_Թխվածքաբլիթը սկզբում փափուկ կլինի, բայց սառչելիս կպնդանա։

Հուսով եմ, որ այս թխվածքաբլիթները կդառնան ձեր սիրելին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ







