Գետնանուշով կոնֆետ. Տնական քաղցրավենիք, որն ամբողջությամբ պատրաստվում է ամենապարզ և մատչելի մթերքներից

Գետնանուշով կոնֆետ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Գետնանուշով կոնֆետ. Տնական քաղցրավենիք, որն ամբողջությամբ պատրաստվում է ամենապարզ և մատչելի մթերքներից:

Ստացվում է անհավանական նրբություն, ոչ մի գնված քաղցրավենիք չի կարող համեմատվել ձեր սեփական ձեռքերով պատրաստածի հետ: Սա կարող եք տալ երեխաներին, առանց որևէ կասկածի, քանի որ բացառապես մաքուր մթերքներից է պատրաստվում:

Ծանոթացեք այս հրաշք բաղադրատոմսին:

Գետնանուշով կոնֆետ

Գետնանուշով կոնֆետ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Գետնանուշ 500 գ
  • Շաքար 500 գ
  • Կարագ 60 գ
  • Ջուր 5 ճաշի գդալ

Գետնանուշով կոնֆետ

Գետնանուշով կոնֆետ

Գետնանուշով կոնֆետ. Պատրաստման եղանակը

  1. Գետնանուշը լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և 10 րոպեով այն դնում 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
  2. Հանել, մաքրել բոված գետնանուշի կեղևը:
  3. Լցնել շաքարավազը չոր տապակի մեջ և տաքացնել այն մինչև հալվի, ապա ավելացնել կարագ, մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
  4. Դրանից հետո տապակի մեջ ջուր լցնել և ավելացնել գետնանուշը, 2-3 րոպե խառնել կրակի վրա:
  5. Այժմ կրկին յուղաթղթով ծածկել ջեռոցի տապակը, թուղթը յուղել բուսական յուղով և ընկույզների զանգվածը լցնել մեջը: Հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսով:
  6. Կես ժամով դնել տապակը սառը տեղում: Սառեցված զանգվածը կտրատել ցանկացած ձևի ու չափերի մասերով:

Գետնանուշով կոնֆետ

Գետնանուշով կոնֆետը պատրաստ է: Համեղ, նուրբ և պայծառ աղանդեր: Ձեր երեխաները և ընդհանրապես բոլոր հյուրերը ուրախ կլինեն այն վայելել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական համեղ աղանդեր

Խնդրում ենք Գնահատեք