Գետնանուշով տորթ. Նրբահամ գրավիչ քաղցրավենիք

Գետնանուշով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք Գետնանուշով տորթի բաղադրատոմս, որը շատ տնային տնտեսուհիներ վաղուց մոռացել են:

Իսկ նրանք, ովքեր հիշում են, նման հոյակապ թխվածք են պատրաստում նվազագույն քանակությամբ մթերքներից և այդ բիսկվիթն օգտագործում են որպես տարբեր կրեմներով տորթերի հիմք։

Գետնանուշով տորթ

Գետնանուշով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Շաքարավազ 5 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

_Ալյուր 6 ճաշի գդալ

Կրեմի համար

_Շաքարավազ 7 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Կաթ 8 ճաշի գդալ

_Կարագ 200 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

Օշարակի համար

_Մեղր 2,5 ճաշի գդալ

_Ջուր 7 ճաշի գդալ

Ձևավորման համար

_Գետնանուշ 7 ճաշի գդալ

_Շաքարի փոշի՝ ցանելու համար

Գետնանուշով տորթ

Գետնանուշով տորթ. Նրբահամ գրավիչ քաղցրավենիք

Գետնանուշով տորթ. Պատրաստման եղանակը

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից, շաքարավազը բաժանել 2 մասի և յուրաքանչյուրը խառնել սպիտակուցների և դեղնուցների հետ։

_Յուրաքանչյուր զանգված հարել մինչև փարթամանա, բայց պետք չէ շատ ուժեղ հարել։

_Լցնել երկու մասերն իրար վրա և զգուշորեն խառնել բահիկով, մինչև հարթվի:

_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, խառնել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

_Թխել 180 աստիճանում մոտ 30 րոպե, պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։

_Բիսկվիթը 10 րոպե թողնել կիսաբաց ջեռոցում։

_Ձևամանից հանել, թողնել սառչի։

Հուշում. Այն կարող եք փաթաթել թաղանթով և մեկ օր պահել սառնարանում, բայց պետք է մի քանի ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում։

_Կրեմի համար խառնել բոլոր բաղադրիչները, բացառությամբ կարագի և եփել թանձր կրեմ, թողնել հանգստանա:

_Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, որ փափկի։

_Ներծծման համար մեղրը խառնել տաք ջրի հետ։

_Բիսկվիթը կտրել 3 շերտի և թրջել օշարակով։

_Կարագը հարել և վրան մաս-մաս ավելացնել կրեմը, շարունակելով հարել։

_Շերտերին կրեմ քսել, տորթ ձևավորել։

_Վրան ու կողքերին քսել կրեմ, մանրացրած գետնանուշ և շաքարի փոշի ցանել։

_Տորթը կարելի է դնել սառնարանը, իսկ մատուցելուց 10 րոպե առաջ հանել, որպեսզի կրեմը մի փոքր հալվի։ Այդպես ավելի համեղ է ստացվում։

Գետնանուշով տորթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Սնիկերս

Խնդրում ենք Գնահատեք