Առաջարկում ենք թխել Գերմանական Զատկի կեքս նուշով և չամիչով: Երբեմն չամիչի փոխարեն ավելացնում են չորացրած մրգեր։
Հետաքրքիրն այն է, որ մինչ որպես Զատկի թխվածք ընդունվելը, Գերմանիայում կեքսը պատրաստել են հարսանիքի համար՝ որպես հարսի գլխազարդ:

Գերմանական Զատկի կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 150 մլ
_Չոր խմորիչ 7 գր
_Ալյուր 300 գր
_Նարինջ 1 հատ
_Աղ մի պտղունց
_Շաքարավազ 100 գր
_Ձու 1 հատ
_Կարագ 140 գր
_Չամիչ 75 գր
_Նուշ 30 գր
_Շաքարի փոշի՝ ցանելու համար


Գերմանական Զատկի կեքս. Պատրաստման եղանակը
_Խմորիչը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել մի քիչ մաղած ալյուր։
_Մանրակրկիտ խառնել, ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Նարնջից մաքրել կեղևի քերուկը, քամել հյութը։
_Մնացած ալյուրին ավելացնել աղը, շաքարը, ձուն, կարագը, նարնջի հյութը և խմորիչով խառնուրդը։
_Խմորը շաղախել, ծածկել և թողնել ևս 1 ժամ։
_Չամիչը լվանալ, վրան եռման ջուր լցնել ու թողնել 10 րոպե։
_Խմորին ավելացնել չամիչն ու նարնջի քերուկը, նորից լավ խառնել։
_Նուշի վրա լցնել տաք ջուր, թողնել 10 րոպե, ապա մաքրել կեղևը։
_22-24 սմ տրամագծով կեքսի սիլիկոնե կաղապարը ջրով ցողել։
_Ներքևում նուշը լցնել, խմորը լցնել ձևի մեջ և թողնել ևս 20-25 րոպե։
_Ջեռոցը տաքացնել մինչև 200C, թխել 45 րոպե։
_Հանել ջեռոցից, թողնել մի փոքր սառչի։ Շրջել ափսեի մեջ և հանել կեքսը։

Մատուցելուց առաջ ցանել շաքարի փոշի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս շոկոլադե մաֆիններ







