Դասական բիսկվիթը բոլոր տորթերի հիմքն է:
Այս բաղադրատոմսում կարևոր է ձվի զանգվածը լավ հարել ու հետո կստանաք եթերային ու բարձր թխվածքաբլիթ, որն արդյունքում կարողանաք կտրել մի քանի շերտերի։

Դասական բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 1 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Ձու 5 հատ
_Մի պտղունց աղ
_Վանիլային շաքար՝ ըստ ճաշակի
_Եգիպտացորենի օսլա 1- 2 ճաշի գդալ

Դասական բիսկվիթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը մի պտղունց աղով հարել ցածր արագությամբ, հետո ավելացնել արագությունը մինչև փարթամանալը։
_Այնուհետև մաս-մաս ավելացնել շաքարավազ և վանիլային շաքար, հարել մինչև թանձր ու կայուն զանգված ստացվի։
_Ալյուրը մաղել և խառնել օսլայի հետ և մաս-մաս լցնել ձվի զանգվածի մեջ՝ շարունակելով ցածր արագությամբ հարել։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 40-45 րոպե։
_Թողնել սառչի և կտրել շերտերի:

Հուշում․ եթե ցանկանում եք հասնել կատարյալ շքեղության, կարող եք սպիտակուցն ու դեղնուցը առանձին հարել, այնուհետև բահիկի միջոցով զգուշորեն խառնել մի զանգվածի մեջ՝ ներքևից վերև խառնելով։
Բացի այդ, թխման համար նախատեսված բոլոր բաղադրիչները պետք է լինեն նույն ջերմաստիճանում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բիսկվիթ







