Դասական բիսկվիթ. Ունիվերսալ թխվածքի պարզ բաղադրատոմս

Դասական բիսկվիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք Դասական բիսկվիթի ստանդարտ բաղադրատոմսը, որի համար պետք են նվազագույն բաղադրիչներ, բայց միևնույն ժամանակ ստացվում է շատ եթերային, փափուկ և ծակոտկեն, ինչպես սպունգը:

Ձվերի մեծ քանակի պատճառով թխվածքը բավականին փափուկ է ստացվում։ Խորհուրդ եմ տալիս տորթ հավաքելիս այս բիսկվիթը թրջել օշարակով, որպեսզի տորթն ավելի խոնավ լինի, և այս բաղադրատոմսը կարող է նաև հիմք ծառայել ցանկացած կրեմով տորթի համար։

Դասական բիսկվիթ
Դասական բիսկվիթ. Անհրաժեշտ Բաղադրիչներ

Բաղադրությունը մեկ ձևամանի համար (24 սմ)

_Ալյուր 120 գր

_Շաքարավազ 120 գր

_Ձու 4 հատ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Աղ մի պտղունց

_Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ

Դասական բիսկվիթ

Դասական բիսկվիթ. Պատրաստման եղանակը

_Ձվերը բաժանել սպիտակուցների և դեղնուցների։ Դեղնուցները հարել 100 գ շաքարավազի հետ մինչև թեթև փրփուրը մոտ 3 րոպե՝ հարիչի բարձր արագությամբ։

_Լվանալ հարիչի ոտիկները և հարել սպիտակուցները մնացած շաքարի հետ։ Որպեսզի սպիտակուցը ավելի հեշտ և լավ հարվի, հարելու ժամանակ մի պտղունց աղ ավելացնել:

_Սպիտակուցները սկսեք հարել հարիչի նվազագույն արագությամբ, աստիճանաբար արագացնելով, երբ կայուն փրփուր առաջանա, լցնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և աստիճանաբար ավելացնել մնացած շաքարը։ Սպիտակուցները պետք է լինեն այնպիսի խտության, որ ամանը շրջելիս չթափվեն։

_Դեղնուցները լցնել սպիտակուցների մեջ և նրբորեն խառնել բահիկով, ոլորուն շարժումներով, կարծես դեղնուցները սպիտակուցներով փաթաթելով։

_Անմիջապես հարած ձվերի վրա մաղել ալյուրը և փխրեցուցիչը։

_Զգուշորեն ալյուրը բահիկով խառնել ներքևից վերև: Խմորը պետք է լինի միատարր և եթերային։

_Յուղած, ալյուր ցանած ձևամանի մեջ լցնել խմորը, մի փոքր պտտել շրջանաձև, որպեսզի հավասարաչափ բաշխվի։

_Թխում ենք թխվածքաբլիթը 180C տաքացրած ջեռոցում, մոտ 40 րոպե, պատրաստությունը ստուգել փայտիկով, եթե թխվածքաբլիթից չոր դուրս է գալիս, ապա այն պատրաստ է։

Խորհուրդ եմ տալիս առաջին 30 րոպեն չբացել ջեռոցը, թխվածքաբլիթը կարող է նստել։

_Պատրաստի թխվածքաբլիթը հանել ջեռոցից, թողնել մի փոքր սառչի ու հանել ձևամանից։ Այնուհետև ծածկել և թող սառչի մետաղյա ցանցի վրա, որպեսզի բիսկվիթը չխոնավանա։

_Որպեսզի բիսկվիթն ավելի փափուկ լինի, բայց միևնույն ժամանակ հեշտ կտրատվի, այն կարելի է փաթաթել սննդային թաղանթով և մի քանի ժամով դնել սառնարանը։

Դասական բիսկվիթ

Դասական բիսկվիթ

Դասական բիսկվիթը պատրաստ է: Մատուցեք հենց այսպես կամ տորթ պատրաստեք և հյուրասիրվեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք