Դդմիկի մուրաբա կիտրոնով. Օրիգինալ և նրբահամ պահածո
Ինձ իսկապես դուր է եկել, կարծում եմ ձեզ էլ դուր կգա: Դդմիկով պատրաստում են ոչ միայն տարբեր պահածոներ, այլ նաև համեղ մուրաբա: Ես ուզում եմ ձեզ առաջարկել այս յուրահատուկ բաղադրատոմսը: Գուցե այն ձեզ ծանոթ է, կամ նորություն կլինի, փորձեք:
Այս մուրաբայի համը բավականին անսովոր է, այն շատ համեղ է, անհնար է կռահել, որ այն պատրաստված է դդմիկից: 
Դդմիկի մուրաբա կիտրոնով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 1 կգ
_Շաքարավազ 1 կգ
_Կիտրոն 1 հատ
_Ջուր 0,5 բաժակ

Դդմիկի մուրաբա կիտրոնով. Պատրաստման եղանակը
_Ջեմի համար դեղին դդմիկն ամենալավն է, բայց եթե չունեք, ոչինչ, սովորական դդմիկը նույնպես հարմար կլինի:
_Մաքրել դդմիկի կեղևը, հեռացնել սերմերը, կտրել խորանարդներով:
_Ջրի մեջ լցնել շաքարավազը և մուրաբայի կաթսան դնել կրակի վրա: Երբ շաքարը լուծվի, ավելացնել նախապես կտրատած դդմիկները:
_Խառնել և սպասել, մինչև խառնուրդը եռա:
_Ապա ավելացնել կտրատած կիտրոնը: Կարելի է և չմաքրել կեղևը, այն դառնահամ չի տա մուրաբային:
_Այժմ եփել կիտրոնով դդմիկի մուրաբան 45 րոպե:
_Այնուհետև տաք մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և անմիջապես փակել կափարիչներով:
_Ծածկել սրբիչով և թողնել, որ սառչի:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ելակի մուրաբա կոնյակով







