Այս բաղադրատոմսով դուք կպատրաստեք Դդմիկով աղցան պահածո բավականին մատչելի, բայց շատ համեղ, խորովածի համով նախուտեստ։
Այն պարզապես կատարյալ է նրանց համար, ովքեր սիրում են մսային ուտեստներ։

Դդմիկով աղցան պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 2,5 կգ
_Սոխ 500 գր
_Բուսական յուղ 60 մլ
_Սխտոր 1 գլուխ
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Համեմունքներ խորովածի համար 30 գր
_Պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Քացախ 9% 50 մլ

Դդմիկով աղցան պահածո. Պատրաստման եղանակը
_Կտրել դդմիկը շրջանակներով և աղ անել, խառնել և թողնել մի քիչ։
_Դդմիկը բաժիններով տապակել բուսական յուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը:
_Սոխը կտրատել կիսաօղակներով և խառնել դդմիկի հետ:
_Սխտորն անցկացնել ճզմիչով կամ քերել քերիչով և ավելացնել բանջարեղենին։
Համեմել աղով, շաքարով, խորովածի համեմունքով, այլ համեմունքներով և պղպեղով, լցնել քացախը և շատ լավ խառնել աղցանը։
Հուշում. 1 ժամ մարինացնելուց հետո արդեն կարող եք ուտել, բայց ավելի լավ է 5-ից 6 ժամ կամ ամբողջ գիշեր թողնել սառնարանում։
_Աղցանը լցնել մաքուր բանկաների մեջ և ավելացնել հյութը։
_Բանկաները ծածկել կափարիչներով և դնել կաթսայի մեջ, որի մեջ պետք է փռել սրբիչ։
_Լցնել տաք ջուր և եռման պահից սկսած 20 րոպե ստերիլիզացնել։
_Փակել կափարիչներով, շրջել և թողնել սառչեն բանկաները։
_Պահել նկուղում կամ մառանում։

Աղցանը ստացվում է կծու, բուրավետ, խորովածի վառ համով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իմամ բայալդի







