Առաջարկում եմ պատրաստել դդմիկով և լոբով աղցան:
Ամռան սկիզբը հիանալի ժամանակ է հանգստի և պիկնիկների համար: Հիմա արդեն, շուկայում կարելի է գտնել մի շարք մրգեր և բանջարեղեններ, որոնց այնքան շատ ենք կարոտել ձմռանը: Անձամբ ես արդեն հոգնել եմ պահածոյացված բանջարեղենից:
Այս խորտիկի բաղադրատոմսը սիրով կիսվեց ինձ հետ սկեսուրս: Այո, ուտեստը բավականին հագեցնող է, կալորիականության պարունակությամբ այն կարելի է համեմատել ցանկացած հիմնական կերակուրի հետ: Բայց, եթե դուք երբևէ փորձեք դդմիկով և լոբով աղցան, ապա այն կպատրաստեք շաբաթը 2 անգամ: Հաստատված է անձնական փորձով:

Դդմիկով և լոբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոբու պահածո 200 գ
_Դդմիկ 150 գ
_Ձու 2 հատ
_Թթու վարունգ 100 գ
_Սոխ 20 գ
_Արևածաղկի ձեթ 1 թեյի գդալ
_Պաքսիմատ 1 թեյի գդալ
_Սխտոր 2 պճեղ
_Մայոնեզ 1 ճաշի գդալ
_Դիժոնյան մանանեխ 1 թեյի գդալ
_Աղ ՝ ըստ ճաշակի
_Սամիթ՝ ըստ ճաշակի

Դդմիկով և լոբով աղցան. Պատրաստման եղանակը
_Պատրաստել մթերքները. Հյութը քամել լոբուց, ձվերը խաշել և սառեցնել, կտրել դրանք խորանարդիիկներով:
_Վարունգը նույն կերպ մանրացրեք: Ամեն ինչ խառնել աղցանի ամանի մեջ:
_Կտրել երիտասարդ դդմիկը խորանարդիկներով, իսկ սոխը՝ բարակ կես օղակներով:
_Սոխը բուսական յուղի մեջ տապակել մինչև փափկեն, ապա ավելացնել դդմիկին, ավելացնել նաև պաքսիմատը:
_3-5 րոպե եփել բանջարեղենը միջին կրակի վրա: Դրանից հետո մի փոքր հովացնել:
_Այդ ընթացքում սխտորը մանր կտրատել: Լցնել սոխով և սխտորով դդմիկը աղցանի ամանի մեջ:
_Բաղադրիչներին աղ անել, դրանց վրա ավելացնել մայոնեզ և դիժոնյան մանանեխ:
_Խառնել և դնել սառնարանը 10-15 րոպե: Զարդարել սառեցրած աղցանը կտրատած կանաչիներով:

Դդմիկով և լոբով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գազարով և դդմիկով կորեական աղցան







