Մարմելադը կարելի է պատրաստել տարբեր բանջարեղենից և մրգերից, հատապտղային զանգվածից։ Հարմար է նաև դդումը՝ ստացվում է շատ փափուկ ու նուրբ:
Դդումի մարմելադը շատ օգտակար է, քանի որ բանջարեղենը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր։

Դդումի մարմելադ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդում 1,5 կգ
_Շաքարավազ 350 գր
_Ընկույզ՝ ըստ ճաշակի
_Սերուցք՝ ըստ ցանկության

Դդումի մարմելադ. Պատրաստման եղանակը
_Դդմի կեղևը և սերմերը հեռացնել, կտրատել և դնել ջեռոցի ամանի մեջ։
_Ցանել շաքարավազը և թողնել 2 ժամ։
_Վերցնել ցանկացած քանակությամբ ընկույզը և մանրացնել։
_Դդումը թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 1 ժամ։
_Դդմի կտորները մի փոքր սառեցնել, դնել մատուցման ամանի վրա և վրան ընկույզ ցանել։

Կարելի է վրան հարած սերուցք քսել, ապա վրան ընկույզ ցանել։
Քաղցրավենիքը շատ պարզ է, ցանկացած խոհարար կարող է դա անել, բայց արդյունքն ուղղակի զարմանալի է։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դեղձի չիր







