Դդումի մարմելադ. Պատրաստվում է 20 րոպեում, նրբահամ, բուրավետ և առողջ

Դդումի մարմելադ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դդումի մարմելադը ստացվում է շատ համեղ և անուշաբույր, առողջ, այն կարելի է պատրաստել ոչ միայն որպես առանձին աղանդեր, այլև որպես բաղադրիչ տարբեր աղանդերների համար:

Դդումի մարմելադ

Դդումի մարմելադ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդում 500 գր

_Նարինջ 1 հատ

_Շաքարավազ 1 բաժակ

_Ժելատին 40 գր

_Ջուր 150 մլ

Դդումի մարմելադ

Դդումի մարմելադ. Պատրաստման եղանակը

_Եփել դդմի մանր կտրած կտորները մինչև փափկելը, նարնջի շերտերի, հյութի, շաքարի հետ:

_Ժելատինի վրա լցնել սառը ջուր և թողնել ուռչել:

_Երբ ամեն ինչ եփվի, հեռացնել ցիտրուսի կեղևը և լցնել ժելատինը:

_Զանգվածը հարել բլենդերով, մինչև ամբողջովին համասեռ դառնա:

_Ծածկել ձևամանը սննդային թաղանթով, վրան լցնել զանգվածը և մի քանի ժամով դնել սառնարանը:

_Հանել կաղապարից և կտրել շերտերով:

Դդումի մարմելադ

Շաքարի փոշի ցանել հարկավոր չէ, այն անմիջապես հալչում է, Ավելի լավ է յուրաքանչյուր կտոր թաթախել կոկոսի փաթիլների մեջ:

Դուք կարող եք մարմելադը պահել կափարիչով ապակե տարայի մեջ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դեղձի չիր

Խնդրում ենք Գնահատեք