Դդումի չիր. Հետաքրքիր ու անսովոր աղանդեր

Դդումի չիր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դդումի չիր. Հետաքրքիր ու անսովոր աղանդեր

Աշնանային մարգերի պայծառ թագուհի դդումը բազում համեղ, դիետիկ ուտեստների հիմք է: Օրինակ՝ հավով և բանջարեղենով լցոնված դդումը պարզապես հրաշալի համ ունի: Աշնանն անպայման պատրաստեք և ձեր սեղանը զարդարեք այս նարնջագույն գեղեցկությամբ ու համով:

Չնայած այս բանջարեղենի պահպանման ժամկետը համեմատաբար երկար է, այն հաճախ ամբողջությամբ չի սպառվում: Այստեղ դդմի չրի բաղադրատոմսը կգա ձեզ օգնության: Համեղ քաղցրավենիքը կփոխարինի կոնֆետներին, և պատրաստի մթերքը չի փչանա նույնիսկ երկար պահելու դեպքում:

Դդումի չիր

Դդումի չիր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդում 2 կգ
  • Շաքարավազ 500 գ
  • Կիտրոն 1 հատ
  • Նարինջ 1 հատ

Դդումի չիր

Դդումի չիր

Դդումի չիր. Պատրաստման եղանակը

  1. Դդումը կեղևից և սերմերից մաքրել, լվանալ, կտրել բարակ շերտեր:
  2. Նարինջը և կիտրոնը կտրեք բարակ շերտերով: Նախապատրաստված բաղադրիչներն Էմալապատ ամանի մեջ լցնել, վրան ավելացնել շաքարավազ և թողնել 12 ժամ:
  3. Բաղադրիչներով ամանը դնել միջին կրակի վրա, խառնուրդը եռացրեք, մի կողմ դրեք ևս 12 ժամ, ապա նորից եռացրեք: Թող սառչի և քամեք:
  4. Շարել պատրաստված կտորները չորանոցում կամ վառարանում և չորացրեք 120 աստիճանի տակ, դուռը մի փոքր բաց վիճակում՝ մոտ 2 ժամ:

Դդումի չիր

Խմորեղենի մեջ կարող եք օգտագործել բուրավետ և շատ ախորժելի չրերը, կամ մատուցել թեյի, պաղպաղակի հետ: Պահեք դրանք փակ կափարիչով ապակե տարայի մեջ, ցանկալի է թաթախել շաքարի փոշու մեջ: Այս բաղադրատոմսը կարող է օգտակար լինել նաև ձեր ընկերներին, մի մոռացեք կիսվել նրանց հետ:

Դդումի չիրը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Չրերը շատ համեղ և օգտակար են, առաջարկում ենք հնարավորության դեպքում տարբեր պտուղներից պատրաստել:

Տեսանյութ

Արքայանարնջի չիր պատրաստելու մեր տարբերակը

Խնդրում ենք Գնահատեք