Դդումով թխվածքը նուրբ, դեղին է ստացվում, փարթամ, փափուկ, ուղղակի հալվում է բերանում։ Իսկ կիտրոնով օշարակը, որը դուք կլցնեք վրան՝ պարզ թխվածքը վերածում է ճոխ դեսերտի։

Դդումով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդում 2 բաժակ
_Շաքարավազ 1,5 բաժակ
_Սպիտակաձավար 1,5 բաժակ
_Կեֆիր 1 բաժակ
_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
_Կիտրոն 1 հատ
_Ջուր 0,5 բաժակ
_Վանիլին, աղ, կոկոսի փաթիլներ՝ ըստ ճաշակի

Դդումով թխվածք. Պատրաստման եղանակը
_Դդմի կտորները կարելի է քերել մանր քերիչով կամ մանրացնել բլենդերով։
_Կիտրոնի կեղևը մաքրել և խառնել դդմի խյուսի հետ։
_Զանգվածին ավելացնել վանիլինը, փխրեցուցիչը, լցնել կեֆիրը, ավելացնել մի պտղունց աղ և սպիտակաձավարը:
_Զանգվածը հարել մինչև հարթվի և թողնել 2 ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնել, որպեսզի սպիտակաձավարը հավասարապես ուռչի։
_Կիտրոնով օշարակի համար քամել հյութը, խառնել շաքարավազի և ջրի հետ, հասցնել եռման աստիճանի, նվազեցնել կրակը և եփել մի քանի րոպե, թողնել սառչի:
_Թխելու համար նախատեսված ձևամանը ծածկել յուղաթղթով, յուղ քսել և խմորը լցնել։
_Թխել 180 աստիճանում մոտ 1 ժամ, պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
_Թխվածքի վրա լցնել օշարակ և թողնել սառչի և թրջվի։
_Երբ այն սառչի, հանել և դնել մատուցման ամանի վրա և մի քանի ժամով դնել սառնարանը։

Մատուցելուց առաջ ցանել կոկոսի փաթիլներ կամ նուշի թերթիկներ, զարդարել մրգերով։ Ցանկացած դեպքում քաղցրավենիքը ստացվում է պարզապես զարմանալի և շատ համեղ:
Բարի ախորժակ:







