Դդումով թխվածք. Հարմոնի նման այս խմորեղենը հաճելի բույրով ու համով կլցնի ձեր երեկոն

Դդումով թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Աշունը վառ գույների ժամանակ է: Ուրեմն ինչու՞ դդումով թխվածք չթխել՝ պայծառ ու արևոտ համով: Նարնջագույն դդումը կտա գույներ, դարչինը կհաղորդի առասպելական բուրմունք, ընկույզը՝ նուրբ համ, իսկ շաքարավազը՝ ախոժելի կեղև:

Մի բաժակ անուշահոտ թեյի հետ այս հաճելի «հարմոնը» ձեր երեկոն կդարձնի տաք ու հարմարավետ:

Դդումով թխվածք

Դդումով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 4 ճաշի գդալ

_Կաթ 0.5 բաժակ

_Չոր խմորիչ 11 գրամ

_Շաքարավազ 1,5 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

_Դդումի խյուս 150-200 գրամ

_Դարչին 1 ճաշի գդալ

_Ալյուր մոտ 2-2,5 բաժակ

Դդումով թխվածք

Դդումով թխվածք

Դդումով թխվածք. Պատրաստման եղանակը

_2 ճաշի գդալ կարագ, հալեցնել կաթսայում՝ մինչև դարչնագույն, ավելացնել տաք կաթ:

_Կարագի և կաթի տաք խառնուրդի մեջ ավելացնել 11 գրամ խմորիչ և 0,5 բաժակ շաքար (եթե ցանկանում եք ավելի քաղցր, ավելացրեք մի քիչ ավելի շաքար), ամեն ինչ խառնել և թողնել մի քիչ մնա:

_Այնուհետև անհրաժեշտ է ավելացնել դդումի խյուս (թխած կամ եփած դդումից), աղ անել և աստիճանաբար ավելացնելով ալյուրը, հունցել փափուկ, մի փոքր կպչուն խմոր: Խառնել 10 րոպե:

_Թողնել պատրաստի խմորը տաք տեղում, մոտ մեկ ժամ:

_Հալեցնել 2 ճաշի գդալ կարագը, 1 բաժակ շաքարավազը խառնել դարչինի հետ:

_Խմորը գրտնակել մոտ 0.5 սմ հաստությամբ ուղղանկյունի նման: Այնուհետ խմորի վրա քսել հալած կարագ և ցանել դարչինի հետ խառնած շաքարով:

_Կտրել 5 շերտ, դնել դրանք իրար վրա և կտրել քառակուսիներ:

_Խմորի կույտերն ուղղահայաց դնել նախապես յուղած հացի կամ խմորեղենի ձևամանի մեջ:

_Ծածկել սրբիչով և թող մնա 20-30 րոպե:

_180 աստիճան տաքացված ջեռոցում թխել 40 րոպե՝ մինչև ոսկե դարչնագույնը: Հաշվի առեք ձեր վառարանի յուրահատկությունները:

Դդումով թխվածք

Դդումով թխվածքը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք