Քնքշագույն, նուրբ դդումով կարկանդակի բաղադրատոմս: Եկեք պատրաստենք համեղ կարկանդակ:
Կարկանդակը լավն է, այն միշտ ստացվում է հիանալի, նուրբ և փափուկ, պարզապես հալվում է բերանում:
Փխրուն խմորը համակցվում է տարբեր միջուկների հետ:

Դդումով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դեղնուցներ 2 հատ
_Շաքարավազ 60 գր
_Կարագ 100 գր
_Ալյուր 180 գր
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ
Միջուկը պատրաստելու համար
_Շաքարավազ 20 գր
_Դդում 280 գր
_1 կիտրոնի կեղևի քերուկ
_Դարչին՝ ըստ ճաշակի
_Սպիտակաձավար կամ օսլա 1 ճաշի գդալ

Դդումով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել և խառնել աղի, շաքարավազի, փխրեցուցիչի, վանիլի հետ և խառնել։
_Սառած կարագը կտրատել խորանարդներով և խառնել ալյուրի հետ, ամբողջը մանրացնել։
_Ավելացնել դեղնուցները և հունցել փշրանքների հետ։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել զանգվածի 2/3-ը, սեղմել բաժակով, կողքերը ձևավորել 1 սմ բարձրությամբ։
_Քերել դդումը միջին քերիչով, թողնել հյութը քամվի և խառնել օսլայի կամ սպիտակաձավարի, կեղևի քերուկի, շաքարավազի և, ցանկության դեպքում՝ դարչինի հետ։
_Խառնել այս ամենը։ Եթե միջուկը ջրիկ ստացվի, ավելացնել ավելի շատ օսլա կամ սպիտակաձավար:
_Միջուկը լցնել ու հարթեցնել, ծածկել մնացած փշրանքներով։
_Թխել 180 աստիճանով մոտ 40 րոպե։
_Հեռացնել կաղապարը և թողնել սառչի թխվածքը։

Այդպիսի բուրավետ հրաշքը կարող եք մատուցել թեյի, կակաոյի հետ, հյուրասիրությունը հաստատ դուր կգա բոլորին։
Բարի ախորժակ
Տեսանյութ
Դդումով բիսկվիթ







