Դդումով մուրաբա. Քաղցր աղանդեր մանգոյի համով

Դդումով մուրաբա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Վերջերս ես հայտնաբերեցի ձմռան համար Դդումով մուրաբա պատրաստելու եղանակ:

Այս զարմանալի դեսերտը պատրաստի վիճակում ունենում է հետաքրքիր համ, բացի այդ տեսքով նույնպես շատ է նման էկզոտիկ մանգոյի կտորների, իսկ նրա բույրը պարզապես զարմանալի է:

Իսկ գիտե՞ք որն է ամենակարևորը։ Գրեթե ոչ ոք գլխի չի ընկնի, որ սա սովորական դդում է։

Դդումով մուրաբա
Դդումով մուրաբա. Բաղադրիչներ

_Դդում 3 կգ

_Նարինջ 3 հատ

_Կիտրոն 1 հատ

_Կիտրոնաթթու 15 գ

_Շաքարավազ 600 գ

Դդումով մուրաբա
Դդումով մուրաբա. Պատրաստման եղանակը

_Այս պահածոն պատրաստելու համար պահանջվում է մինչև 8 ժամ, այնպես որ դուք պետք է համբերատար լինեք գերազանց արդյունքի հասնելու համար:

_Այսպիսով, դդումն անհրաժեշտ է կեղևահան անել, հեռացնել միջուկը, իսկ հետո կտրատել խորանարդներով (չափը 1,5 x 2 սմ):

_Այժմ անցնենք ցիտրուսին: Հաճախ կեղևը դառնություն է տալիս, ուստի պետք է մաքրել նարինջն ու կիտրոնը, սրանք նույնպես կտրատել խորանարդներով։

_Վերցնել մեծ կաթսա, մեջը լցնել մրգերն ու դդումը, ավելացնել շաքարավազն ու կիտրոնաթթուն, լավ խառնել և թողնել, մինչև հյութ արտազատվի։ Սովորաբար դա տևում է 3-6 ժամ, ամեն ինչ կախված է դդումի հյութալիությունից։

_Այս ընթացքում բաղադրիչները պետք է պարբերաբար խառնվեն։

_Դդմի պահածոն հնարավորինս երկար պահելու համար նախապես մանրէազերծեք բանկաները։

_Դասավորեք դդումն ու ցիտրուսները դրանց մեջ: Դեսերտը կարող եք պատրաստել երկու տարբերակով՝ մի քանի բանկա միայն դդմի կտորներով, իսկ մնացածը՝ կիտրոնով և նարինջով։ Ի դեպ, կարելի է ավելացնել խնկունի երկու փոքրիկ ճյուղ։

_Բանկաները ծածկել կափարիչներով, դնել մեծ կաթսայի մեջ, լցնել տաք ջուր, հասցնել եռման աստիճանի և ստերիլիզացնել մոտ 30 րոպե։

_Բանկաները ջրից հանել, փակել կափարիչներով ու գլխիվայր շրջել։ Փաթաթել սրբիչով կամ ծածկոցով և թողնել սեղանին, որպեսզի ամբողջովին սառչի։

Դդումով մուրաբա

Այս բաղադրատոմսը շատ դուր կգա: Թեև դրա պատրաստումը երկար ժամանակ է պահանջում, սակայն արդյունքը շատ համեղ աղանդեր է։ Փորձեք այն, կարծում եմ ձեզ նույնպես դուր կգա:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք