Դեղձով կեքսեր. Պարզ, հեշտ և համեղ աղանդեր

Դեղձով կեքսեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հարավի  բնակիչները կարող են երկար ժամանակ վայելել թարմ մրգեր, այնպես որ, առաջարկում ենք պատրաստել Դեղձով կեքսեր քանի որ դրանք ըստ բաղադրատոմսի կարելի թխել նաև պահածոյի օգտագործմամբ:

Ժամանակակից աշխարհում դժվար է դարձել մարդկանց զարմացնել պարզ դեսերտով։ Բոլորն ուզում են ինչ-որ հետաքրքիր և անսովոր բան, նոր համերով:

Դեղձով կեքսեր

Դեղձով կեքսեր. Բաղադրիչները

_ հավի ձու — 2 հատ

_ դեղձ օշարակի մեջ(կարող եք վերցնել թարմը) — 100 գ

_ շաքարավազ — 100 գ

_ փխրեցուցիչ — 12 գ

_ կիտրոնի կեղև — 10 գ

_ ալյուր — 200 գ

_ բուսական յուղ — 100 գ

_ բնական մածուն — 100 գ

Դեղձով կեքսեր

Դեղձով կեքսեր. Պատրաստման եղանակը

_ Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, լցնել շաքարավազը և կիտրոնի համը: Հարիչով հարել մթերքները սպիտակ միատարր զանգվածի նման՝ միաժամանակ լցնելով յուղը։

_ Երբ ձեթը լուծվի ձվի խառնուրդի մեջ, պետք է ավելացնել բնական մածուն։

_ Նույնպես հարել հարիչով, մինչև բաղադրիչը խառնվի ընդհանուր զանգվածին։

_ Ալյուրը մաղել զանգվածի մեջ՝ նախ խառնիչով հարելով, ապա միջին արագության հարիչով։ Պետք է ջրիկ խմոր ստանաք։

_ Թխելու կաղապարին ցանել մի թեթև ալյուրի փոշի, հեռացնել ավելցուկը։

_ Խմորը լցնել կաղապարների մեջ։ Այն պետք է հասնի միայն կաղապարների ընդհանուր բարձրության կեսին:

_ Դեղձը կտրատել կես օղակներով և զգուշորեն դնել խմորի վրա։

_ Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով, թխել աղանդերը 20 րոպե։

Դեղձով կեքսեր

Դուք ինքներդ կարող եք եզրակացություն անել, թե որքան համեղ և քաղցր են ստացվել այս իտալական կեքսները։ Ցանկության դեպքում աղանդերը կարող եք զարդարել շաքարի փոշիով։

Բարի ախորժակ:

 Տեսանյութ

Շոկոլադե մաֆիններ

Խնդրում ենք Գնահատեք