Դեղձով տորթ. Հեքիաթային, նուրբ և գեղեցիկ քաղցրություն

Դեղձով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դեղձով տորթ. Հեքիաթային, նուրբ և գեղեցիկ քաղցրություն

Դեղձով աղանդերը ոչ միայն համեղ և շատ անուշաբույր քաղցրավենիք է, սա նաև գեղեցիկ ուտեստ է, որը կզարդարի ցանկացած թեյախմություն:

Ամեն ինչ պատրաստվում է բավականին պարզ, իսկ արդյունքն անպայման կուրախացնի և կզարմացնի ձեզ:

Դեղձով տորթ

Դեղձով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքար 150 գ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Դեղձ 3 հատ

_Ձու 3 հատ

_Շաքար 100 գ

_Վանիլին`ըստ ճաշակին

_Մի պտղունց աղ

_Բուսական յուղ 120 գ

_Յոգուրտ 125 մլ

_Ալյուր 250 գ

_Փխրեցուցիչ 16 գ

_Եռացած ջուր

Դեղձով տորթ

Դեղձով տորթ

Դեղձով տորթ. Պատրաստման եղանակը

_Լցնել շաքարավազը տապակի մեջ և տաքացնել այն՝ մինչև ոսկե դարչնագույն և թանձր դառնա:

_Ավելացնել կարագը և խառնել մինչև հարթվի:

_Կարամելը լցնել թխման ամանի մեջ և հավասարաչափ տարածել:

_Վրան շարել դեղձի կտորները:

Հուշում. Վերցրեք հասած, բայց պինդ դեղձ, որպեսզի տորթը թխելուց հետո գեղեցիկ տեսք ունենա, շերտերն ամբողջությամբ կարամելի մեջ լինեն:

_Հարել ձվերը շաքարով և մի պտղունց աղով, վանիլինով:

_Լցնել բուսական յուղը և հարել մինչև հարթվի: Ավելացնել թանձր մածուն կամ թթվասեր և խառնել զանգվածին:

_Լցնել մաղած ալյուրը փխրեցուցիչով և խառնել, որ ամբողջովին միատարր խմոր ստացվի:

_Խմորը լցնել դեղձի վրա, հավասարեցնել:

_Պետք է թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե՝ ձևամանը դնելով ջեռոցի տապակի մեջ և եռացած ջուր լցնելով դրա մեջ: Սա անհրաժեշտ է, որպեսզի կարամելը չայրվի, այլ վերածվի փափուկ և մածուցիկ զանգվածի:

Դեղձով տորթ

Կարկանդակն այլ բան չի պահանջում, այն արդեն իսկ շատ գեղեցիկ է, համեղ, և անուշաբույր՝ իսկական նրբություն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ լիմոնով տորթ

Խնդրում ենք Գնահատեք