Այսպիսի թեթև, դիետիկ աղանդերը պատրաստվում է շատ արագ, ստացվում է ոչ միայն համեղ, այլև առողջարար, շատ բուրավետ։
Շոկոլադե քաղցրավենիքի առավելությունն այն է, որ այն քիչ կալորիա է պարունակում, կարելի է այն ուտել և ուտել՝ չանհանգստանալով կազմվածքի համար։

Դիետիկ աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սև շոկոլադ 170 գր
_Կոկոսի յուղալի կաթ 375 մլ
_Վարսակի փաթիլներ 220 գր

Դիետիկ աղանդեր. Պատրաստման եղանակը
_Աղանդերի համար ավելի լավ է վերցնել 18 սմ տրամագծով կլոր ձևաման։
_Ձևամանը պատել մագաղաթով և յուղել կարագով։
_Շոկոլադը կտոր-կտոր անել և հալեցնել ձեզ հարմար տարբերակով։
_Կոկոսի կաթը բերել եռման աստիճանի և խառնել շոկոլադի հետ՝ մինչև հարթվի:
_Լցնել վարսակի փաթիլները և խառնել։
_Զանգվածը լցնել կաղապարի մեջ, սառեցնել և 4 ժամով դնել սառնարանը, որպեսզի պնդանա։
_Դեսերտը կարող եք մատուցել մրգերով։

Աղանդերը շատ քաղցր չէ, քանի որ այստեղ լրացուցիչ շաքար չի օգտագործվում: Բայց եթե նախընտրում եք ավելի քաղցրը, ապա կաթին ավելացրեք շաքարավազ, խառնեք մինչև լուծվի, ապա ավելացրեք շոկոլադե զանգվածին։
Վարսակի փաթիլները կարող են փոխարինվել մեկ այլ լցոնով: Օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներով կամ ձողիկներով։ Բայց դրանց համար զանգվածը պետք է զովացնել, որպեսզի աղանդերի մեջ չփափկի։
Հաճելի համտեսում:







