Եթերային բուլկիներ. Փափուկ քաղցրավենիք հատկապես փոքրիկների համար

Եթերային բուլկիներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ուզում ենք ձեզ առաջարկել այս զարմանալի փափուկ, դանիական եթերային բուլկիների բաղադրատոմսը:

Եթերային բուլկիներ

Եթերային բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 150 գր

_Խմորիչ 1 թեյի գդալ

_Աղ 1/2 թ/գդ

_Շաքարավազ 30 գր

_Կաթ 100 մլ

_Բուսական յուղ 10 մլ

_Կարագ 25 գր

Եթերային բուլկիներ

Եթերային բուլկիներ

Եթերային բուլկիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթը, շաքարավազը, աղը, խմորիչը և բուսայուղը խառնել ամանի մեջ։

_Ավելացնել ալյուրը, խմորը հունցել։ Ձեռքով հունցել 10 րոպե, եթե կոմբայնով՝ ապա 5 րոպե։

_Թողնել տաք տեղում 1 ժամ, խմորի չափը պետք է կրկնապատկվի։

_Հասունանալուց հետո խմորը մի փոքր հունցել։

_Գրտնակել ուղղանկյունաձև, խմորի վրա քսել փափկած կարագը, հավասարաչափ տարածել։

_Խմորը ծալել 3 շերտով, կտրել 6 մասի։

_Խմորի յուրաքանչյուր կտորի մեջ երկայնքով 2 կտրվածք անել և հյուսել։

_Լցնել կեքսի յուղապատ ձևամանի մեջ, թողնել տաք տեղում 1 ժամ։

_ Երբ բուլկիները կրկնակի չափով մեծանան, վրան քսել կաթ և թխել 170 աստիճան տաքացած ջեռոցում 18-20 րոպե։

Եթերային բուլկիներ

Բարի ախորժակ:

Տեսաանյութ

Հեշտ բուլկի Կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք