Պատրաստենք եթերային կեքս, այն շատ փափուկ է, հաճելի հյուսվածքով, բուրավետ և քնքուշ։
Առաջարկում ենք թխվածքի ամենապարզ և մատչելի խմորը մածունով:

Եթերային կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 120 գր
_Վանիլին, կիտրոնի քերուկ կամ դարչին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Հալված կարագ 30 գր
_Մածուն 250 մլ
_Ալյուր 320 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Չամիչ կամ այլ չրեր՝ 100 գր


Եթերային կեքս. Պատրաստման եղանակը
_Ձվերը աղի և շաքարի հետ լավ հարել խառնիչով։
_Համի համար ավելացնել վանիլին քերուկ կամ դարչին:
_Լցնել հալած կարագն ու մածունը, խառնել։
Խորհուրդ՝ մթերքը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, որպեսզի խմորը թխելուց հետո միատարր և փարթամ լինի։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցչի հետ, մաս-մաս լցնել զանգվածի մեջ և լավ հունցել, մինչև ամբողջովին համասեռ դառնա։
_Լցնել չամիչը կամ այլ չրերը ըստ ճաշակի, խառնել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը:
_Թխել 170 աստիճանում մոտ 30 — 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։
_Սառելուց հետո թխվածքի վրա շաքարի փոշի ցանել։

Երբ փորձեք այս կեքսը, կհամաձայնեք, որ սա պարզապես կատարյալ բաղադրատոմս է, ամենահեշտ, մատչելի և շատ համեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս շոկոլադե մաֆիններ







