Սա իմ ամենասիրած Եթերային կեքսի բաղադրատոմսերից մեկն է՝ նվազագույն մթերքներ, նվազագույն պատրաստման ժամանակ, բայց առավելագույն հաճույք համից և բույրից: Փորձեք և հաստատ չեք զղջա։

Եթերային կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Փափկած կարագ 200 գր
_Շաքարավազ 180 գր
_Ալյուր 250 գր
_Ձու 4 հատ
_Չրեր՝ ըստ ճաշակի
_Ընկույզներ՝ ըստ ճաշակի և ցանկության


Պատրաստման եղանակը
_Փափկած կարագը հարել մի պտղունց աղի հետ, ապա ավելացնել շաքարավազը և հարել մինչև փարթամանա:
_Ավելացնել 1-ական ձու և ամեն անգամ լավ հարել։
_Ալյուրը լցնել մասերով և հարել։
_Այժմ կարելի է ավելացնել չրերը, ընկույզները կամ այլ լցոնիչներ՝ ըստ ձեր ճաշակի:
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում՝ մոտ 40-50 րոպե։
_Թողնել սառչի ձևամանի մեջ, հետո հանել և շաքարի փոշի ցանել։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կեքս Շոկոլադե մաֆիններ







