Զատիկի եթերային կուլիչը կուրախացնի համեղ խմորեղենի բոլոր սիրահարներին՝ անկախ դավանանքից։ Այն զարմանալիորեն քնքուշ է, անսովոր բուրավետ և շատ ախորժելի: Բայց, իհարկե, Զատկի մյուս բոլոր ուտելիքների հետ մեկտեղ տոնական սեղանին այսպիսի նազելի թխվածք դնելն ու սիրելիների հետ համի այս շռայլությունը կիսելն առանձին հաճույք է։
Անպայման փորձեք մեր բաղադրատոմսը, մանավանդ որ, ի տարբերություն շատերի, այս մեկը բավականին արագ է: Եթերային թխվածքն անպայման զարդարեք գլազուրով, բազմագույն կոնֆետներով, ընկույզով:

Եթերային կուլիչ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 500 գր
_Աղ 6 գր
_Թարմ խմորիչ 30 գր
_Դեղնուցներ 2 հատ
_Շաքարավազ 175 գր
_Կարագ 175 գ + մի քիչ ավել՝ ձևաթղթերի պատրաստման համար
_Վանիլին 1 գր
_Ջուր 120 մլ
_Չամիչ 150 գր
_Չրեր 100 գր


Եթերային կուլիչ. Պատրաստման եղանակը
_Մաղել ալյուրն ու աղը տարայի մեջ, ավելացնել մանրացված խմորիչը, դեղնուցները, 20-ական գր շաքարավազը և փափուկ կարագը, վանիլինը։
_Ջուրը տաքացնել մինչև 30°C:
_Լցնել այն ալյուրի զանգվածի մեջ և խմորի կեռիկներով խառնել 1-ին արագությամբ, մինչև զանգվածը միատարր դառնա։
_Այնուհետև հարիչը դնել երկրորդ արագության վրա և ավելացնել մնացած կարագն ու շաքարավազը։
_Խմոր հունցել 8-12 րոպե։ Այն պետք է հեշտությամբ պոկվի ամանի կողքերից։
_Ավելացնել չամիչ և չրեր, թույլ արագությամբ հարել հարիչով։
_Կուլիչի խմորը տեղափոխել ամանի մեջ, ծածկել սրբիչով և թողնել սենյակային ջերմաստիճանում 1 ժամ։
_Կուլիչների փոքրիկ կաղապարները նախապատրաստել։ Դրանք ծածկել յուղաթղթով և կարագ քսել:
_Կարելի է նաև ալյուր կամ սպիտակաձավար ցանել (թափ տալ ավելցուկը)։
_Բարձրացած խմորը բաժանել մասերի և գնդիկներ անել։
_Տեղափոխել դրանք պատրաստված ձևամանների մեջ, ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում 2 ժամ։
_Ջեռոցը տաքացնել 160°C, կաղապարները զգուշորեն տեղափոխել ջեռոցի տապակի վրա։
_Թխել 30-35 րոպե, թողնել մի փոքր սառչի, ապա տեղափոխել մետաղական ցանցի վրա։


Թողնել մինչև ամբողջովին սառչի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զատիկի կուլիչ Կրաֆին







