Ելակի մուսով տորթ. Ամառային երեկոյի հաճելի համեղություն

Ելակի մուսով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ելակի մուսով տորթ. Ամառային երեկոյի հաճելի համեղություն

Իրեն հարգող յուրաքանչյուր հրուշակագործ գիտի ինչպես պետք է  պատրաստել մուս: Սովորաբար դրանք բավական թանկ են արժենում: Բայց, ուշադիր նայելով բաղադրակազմին, կհասկանաք, որ դրանց մեջ արտառոց ոչինչ չկա: Նույնիսկ սկսնակը կարող է հեշտությամբ պատրաստել ելակի մուսով տորթ, որի բաղադրատոմսը մենք այսօր կկիսենք ձեզ հետ:

Այս աղանդերի համար ձեզ հարկավոր կլինի առնվազն կես կիլոգրամ հատապտուղ: Սա պարզ ու հաճելի հատապտղային աղանդեր է, որը կարող եք պատրաստել ամբողջ ամառ: Վերցրեք ցանկացած հատապտուղ, ելակ, ազնվամորի և կեռաս: Տվյալ դեպքում մենք ընտրեցինք ելակը:

Ելակի մուսով տորթ

Ելակի մուսով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Ցորենի ալյուր 60 գ

_Օսլա 20 գ

_Փխրեցուցիչ 0,5 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Շաքար 120 գ

_Կարագ 80 գ

_Ելակ 600 գ

_Սերուցքային պանիր 300 գ

_Սերուցք 400 մլ

_Շաքարի փոշի 70 գ

_Վանիլային շաքար 8 գ

_Ժելատին 30 գ

_Ջուր 130 մլ

Ելակի մուսով տորթ

Ելակի մուսով տորթ

Ելակի մուսով տորթ. Պատրաստման եղանակը

_Սկսել թխվածքաշերտ պատրաստելուց: Փափկեցված կարագի մեջ հարել ձուն, մի պտղունց աղ և 50 գ շաքար:

_Այնուհետև խառնել ալյուրը փխրեցուցիչի հետ և պատրաստել խմորը:

_Բիսկվիթի խմորը լցնել յուղած տապակի մեջ և թխել 180 աստիճանով՝ 20 րոպե:

_Ելակը տրորել շաքարով (70 գ) և տաքացնել, երբեմն խառնելով, մինչև շաքարն ամբողջովին լուծվի:

_Զանգվածը պետք է լինի միատարր, դրա համար կարելի է օգտագործել ձեռքի բլենդեր:

_Լցնել 10 գ ժելատինը ջրի մեջ և թողնել ուռչի 10 րոպե:

_Այս ընթացքում սերուցքային պանիրը խառնել 70 գ շաքարավազի հետ և հարել՝ միաժամանակ կամաց ավելացնելով սերուցքը:

_Սերուցքային զանգվածին ավելացնել ժելատինը:

_Թխված շերտը դնել ձևամանի մեջ և վրան լցնել 400 գ սերուցքային զանգված:

_Սառեցնել 20 րոպե: Այս ընթացքում լուծել մնացած ժելատինը (10 գ) ջրում և ավելացնել այն ելակի խառնուրդի կեսին:

_Սառեցնել 40 րոպե: Մնացած ելակն ու սերուցքը խառնել և ավելացնել ջրում լուծված ևս 10 գ ժելատին:

_Լրացնել ելակի կրեմով վերջին շերտը: Աղանդերը սառեցնել ևս մի քանի ժամ:

Ելակի մուսով տորթ

Ելակի մուսով տորթ

Սառը մուսով տորթը կզարդարի տոնական սեղանը: Այն նաև հիանալի երեկոյան հաճույք է ամբողջ ընտանիքի համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի՝ Չիզքեյք

Խնդրում ենք Գնահատեք