Ելակի մուրաբա. Առանց եփելու և մանրէազերծելու

Ելակի մուրաբա Պահածոներ

Այս օրերին կարող եք պատրաստել ելակի մուրաբա ձմռան համար և յուրաքանչյուրն իր համար ընտրում է այն տարբերակը, որն ավելի հարմար է:

Ձեզ եմ առաջարկում իմ պարզ բաղադրատոմսը, որով դուք կկարողանաք բուրավետ և թարմ ելակ պատրաստել։

Ելակի մուրաբա

Ելակի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ելակ 2 կգ

_Շաքարավազ 2 կգ

Ելակի մուրաբա

Ելակի մուրաբա. Պատրաստման եղանակը

_Հատապտուղները լավ լվանալ ու լցնել մաղի վրա, որպեսզի լավ քամվի։

_Վերցնել ցանկացած չափի, կարելի է փոքր, կամ միջին չափի:

_Հեռացնել պոչերը:

_Հատապտուղները լցնել տարայի մեջ՝ շաքարավազը  ցանել։

_Լցնել շաքարավազը և մի կողմ թողնել 200 գր շաքարավազ։

_Ծածկել կափարիչով և թողնել 4-5 ժամ, ժամանակ առ ժամանակ խառնել։

_Լվանալ և ստերիլիզացնել բանկաներն ու կափարիչները:

_Մուրաբան բանկաների մեջ լցնել մինչև «ուսերը» ու վրան շաքարավազ լցնել։

_Մեկ տարայի համար մոտ 2 ճաշի գդալ շաքարավազ պետք կգա: Եթե հարկ լինի, կարող եք ավելի շատ լցնել, որպեսզի շաքարավազի շերտը բավականաչափ խիտ լինի։

_Տարաները կափարիչներով փակել և տեղափոխել նկուղ։

Ելակի մուրաբա

Թարմ և բուրավետ պատրաստուկը կպահպանվի մինչև հաջորդ սեզոն: Այս մուրաբայով կարող եք տորթերի և ռուլետների ներծծում պատրաստել, պարզապես մատուցել բլիթների և պաղպաղակի և այլ քաղցր ուտեստների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի մուրաբա կոնյակով

Խնդրում ենք Գնահատեք