Պատրաստենք Ելակով կարկանդակ:
Շատ փափուկ և փխրուն խմորով, ցանկացած թարմ կամ սառեցված հատապտուղներով կամ մրգերով բուրավետ և թարմ միջուկի հետ միասին՝ սա ուղղակի գերող նախաճաշի տարբերակ է:

Ելակով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Շաքարավազ 350 գր
_Մի պտղունց աղ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Կարագ 200 գր
_Թթվասեր 400 գր
_Ալյուր 450 գր
_Փխրեցուցիչ 3 թեյի գդալ
Միջուկի համար
_Ցանկացած հատապտուղներ կամ մրգեր

Ելակով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել շաքարավազի, աղի և վանիլինի հետ, ապա զանգվածը հարել խառնիչով։
_Լցնել փափուկ կարագը, թթվասերը կամ մածունը և զանգվածը խառնել, մինչև հարթ լինի։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցչի հետ, լցնել հեղուկ զանգվածի մեջ և ստանալ փափուկ և թանձր խմոր։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով։
_Խմորը լցնել և հավասարաչափ հարթեցնել:
_Վերցնել ցանկացած հատապտուղներ՝ ելակ, հապալաս կամ կտորներով կտրատած միրգ:
_Ավելի լավ է հատապտուղներն ու մրգերը նախօրոք պատրաստել, որպեսզի հյութը անջատվի, այն պետք է քամել։
_Խմորի վրան ցանել հատապտուղները:
_Թխել 180 աստիճանով մոտ 40 — 50 րոպե, ըստ ջեռոցի և փայտիկով ստուգել պատրաստ լինելը։
_Պատրաստի կարկանդակը թողնել սառչի և ցանել շաքարի փոշի։

Ստացվում է այսպիսի հոյակապ թխվածք՝ հատապտուղների միջուկով։ Շաքարի փոշիով հարած թթվասերով կստանաք կատարյալ կրեմ այս թխվածքի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամենահեշտ ռուլետ դասական տարբերակ







