Ելակով տորթ. Անչափ համեղ նուրբ աղանդեր

Ելակով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ներկայացնում ենք շքեղ Ելակով տորթի պարզ բաղադրատոմս:

Եթե դուք էլ եք սիրում ելակի ու քնքուշ կրեմի համադրությունը, ապա առանց հապաղելու անցեք թխման պարզեցված պրոցեսին:

Ելակով տորթ
Ելակով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 250 գր

_Շաքարավազ 1 բաժակ

_Կարագ 50 գր

_Թթվասեր (15% յուղ.) 200 մլ

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Ձու 3 հատ

_Լուծվող սուրճ վանիլով 2 ճաշի գդալ

_Ջուր 150 մլ + շաքար՝ ըստ ճաշակի

_Սերուցք 33% 500 մլ

_Սերուցքի խտացուցիչ 2 տուփ

_Շաքարի փոշի 2 ճաշի գդալ

_Ելակ 300 գր

Ելակով տորթ

Ելակով տորթ

Ելակով տորթ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկած կարագն ու թթվասերը, խառնել, մաղելով լցնել փխրեցուցիչով խառնած ալյուրը։

_Թխել նախապես 180 C տաքացրած ջեռոցում: Թողնել սառի և կտրատել 2-3 շերտով։

_Սուրճը եփել, թողնել սառի, ցանկության դեպքում կարելի է ավելացնել կոնյակ՝ ըստ ճաշակի (2 ճաշի գդալ):

_Յուրաքանչյուր շերտ թրջել սուրճով (ներծծման աստիճանը ձեր ցանկությամբ է):

_Լավ սառեցրած սերուցքը հարել սերուցքի խտացուցիչով և շաքարի փոշիով։

_Յուրաքանչյուր շերտի վրա սերուցքային կրեմը քսել, ցանկության դեպքում կարելի է ելակի շերտ շարել։

_Տորթի վրա կրեմն ավելի հաստ շերտով քսել և զարդարել հատապտուղներով:

Ելակով տորթ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Թագավորական դուետ

Խնդրում ենք Գնահատեք