Եղնիկ թխվածքաբլիթներ. Ամանորին թխվող փոքրիկ ուրախություններ

Եղնիկ թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Երեխաները սիրում են ուրախ տրամադրություն հաղորդող այս քնքուշ, գեղեցիկ և համեղ եղնիկ թխվածքաբլիթները:

Եղնիկ թխվածքաբլիթներ

Եղնիկ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 75 գր

_Կաթ 80 մլ

_Ալյուր 150 գր

_Եգիպտացորենի օսլա 150 գր

_Շաքարավազ 100 գր

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլին

_Շոկոլադ

_Կոնֆետներ դրաժե (կարմիր)

_Մի պտղունց աղ

Եղնիկ թխվածքաբլիթներ

Եղնիկ թխվածքաբլիթներ

Պատրաստման եղանակը

_Փափկած կարագը շաքարավազի, աղի և վանիլինի հետ հարել մինչև փարթամանալը։

_Խառնել ալյուրը, օսլան և փխրեցուցիչը։ Կարագի վրա ավելացնել մի գդալ չոր բաղադրիչներ, խառնել, իսկ հետո մի քիչ կաթ ավելացնել ու նորից խառնել։

_Եվ այսպես հերթով ավելացնել ամբողջ կաթն ու չոր բաղադրիչները։

_Խմորը գրտնակել յուղաթղթի երկու թերթերի միջև՝ 3-5 մմ հաստությամբ։

_Կտրել կլոր ձևով (ես ունեմ 4,5 սմ տրամագծով):

_Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցում:

Եղնիկ թխվածքաբլիթներ

Զարդարել հալված շոկոլադով և կոնֆետներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պեչենիներ Այսինգով

Խնդրում ենք Գնահատեք