Որքան պարզ, այնքան համեղ. Երկգույն թխվածքի այս բաղադրատոմսը ևս մեկ անգամ հաստատում է այս հայտարարությունը:
Ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ սկսնակ խոհարարը կարող է այն թխել:

Երկգույն թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Կաթ 1 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Բուսական յուղ 0,5 բաժակ
_Ալյուր 2 բաժակ
_Փխրեցուցիչ 1 տուփ
_Կակաո 2 ճաշի գդալ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ

Երկգույն թխվածք. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել մի պտղունց աղով, ապա լցնել վանիլային շաքարավազը, շաքարավազը և հարել մինչև թանձր զանգվածը կրկնապատկվի ծավալով։
_Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կաթը և բուսայուղը, խառնել մինչև ամբողջովին համասեռ դառնա։
_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։
_Հեղուկ զանգվածի մեջ լցնել ալյուրը և խառնել, մինչև խմորը դառնա հարթ և համասեռ։
_Կակաոն լուծել փոքր քանակությամբ ջրի մեջ։
_Խմորը երկու մասի բաժանել, մեկը խառնել կակաոյի հետ։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով։
_Խմորը շերտերով լցնել սպիտակը ու դարչնագույնը հերթագայելով կամ պարզապես հերթով գդալով լցնել՝ բազմագույն բծեր առաջացնելու համար։
_Թխել 190 աստիճանում մոտ 40 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։

Թողնել սառչի և մատուցել թեյի հետ։ Այն շատ փափուկ և նուրբ է, էլ ավելի համեղ ու օրիգինալ դարձնելու համար վրան կարող եք լցնել հալեցրած շոկոլադ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զոլավոր բիսկվիթ







