Տնական եփած խտացրած կաթ. 10 րոպեում պատրաստեք համեղ ու մանկության հիշողություններ արթնացնող քաղցրեղենը

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Տնական եփած խտացրած կաթը շատերի համար մանկության սիրված քաղցրավենիք է: Երբեմն պարզապես ուզում ես կանգ առնել, մոռանալ բոլոր խնդիրների մասին և ինքդ քեզ հաճույք պատճառել այս նրբահամ քաղցրավենիքով՝ վերադառնալով մանկական տարիներ:

Սա ֆրանսիացինները հորինել են 19-րդ դարի սկզբին: Այո, մեր սիրելի քաղցրավենիքը ավելի քան 200 տարեկան է:

Ավելի զարմանալի է այն փաստը, որ խտացրած կաթը համարվում է ամենաօգտակար քաղցրավենիքերից մեկը` նրանում կալցիումի բարձր պարունակության, խմորիչների և սննդային հավելումների պակասի պատճառով:

Իհարկե, այս դեպքում խոսքը գնում է տնական խտացրած կաթի մասին, որը պահպանում է կաթում պարունակվող օգտակար նյութերի մեծ մասը: Հետևաբար, կարող եք անցնել պատրաստմանը, մանավանդ որ դա ձեզնից կխլի ոչ ավելի, քան 10 րոպե:

Տնական եփած խտացրած կաթը
Տնական եփած խտացրած կաթ. Բաղադրությունը

_Կաթ 1 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Կաթի փոշի 1 բաժակ

_Կարագ 50 գ

_Ջուր 1 ճաշի գդալ

Տնական եփած խտացրած կաթը

 

Տնական եփած խտացրած կաթը. Պատրաստման եղանակը

_Լցնել շաքարավազը կաթսայի մեջ և ավելացնել ջուրը: Դնել կրակի վրա, խառնել մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի՝ վերածվելով կարամելի:

_Կարամելին ավելացնել կարագը և շարունակել կաթսան պահել կրակի վրա, որպեսզի հալվի կարագը:

_Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրեք կարամելի վրա՝ անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան, որովհետև մի քանի րոպե հետո կարամելը կլուծվի կաթի մեջ:

_Երբ զանգվածը դառնա համասեռ, ավելացնել կաթի փոշին և խառնել ամեն ինչ՝ տապակը ևս 3 րոպե կրակի վրա պահելով:

_Սառեցնել խտացրած կաթը: Եթե ​​դեռ մնացել են գնդիկներ, ապա կարող եք անցկացնել այն մաղով: Խտացրած կաթը սառնարանում պահելու համար լցնել բանկաների մեջ:

Ավելացնել այս համեղությունը ձեր սիրած աղանդերին կամ պարզապես վայելեք այն: Բնական և շատ համեղ մթերքը կդառնա ձեր ընտանիքի սիրելի հյուրասիրությունը:

Տնական եփած խտացրած կաթը

Տնական եփած խտացրած կաթը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական Նուտելլա Առանց Հավելումների․ Համեղ, Օգտակար, Սննդարար քաղցրավենիք

 

Խնդրում ենք Գնահատեք